Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստացրել է Բաքվին

Ադրբեջանական պրոպագանդան հայտնում է, թե ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ Բաքուն այդ մասին հայտնում է ոչ պաշտոնական քարոզչամեքենայի, և դիվանագիտական անանուն աղբյուրի «միջոցով»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը պաշտոնապես  չի հայտնում, որ Վաշինգտոնը տարածել է ապատեղեկատվություն: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ: Արդյո՞ք այն պատճառով, որ ԱՄՆ պետքարտուղարության տարածածը գործնականում ապատեղեկատվություն չէ և Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է Մինսկի խմբի համանախագահության մասին և Ադրբեջանի նախագահը առնվազն  լուռ լսել է դրա վերաբերյալ Բլինքենի խոսքը, չհամարձակվելով առարկել նրան և ասել, թե ոչ մի համանախագահություն էլ չկա և չի կարող լինել:

Հակառակ պարագայում, եթե իրապես չի եղել խոսակցություն, կամ լինելու պարագայում էլ հնչել է Ալիևի առարկությունը, Ադրբեջանը հազիվ թե վարաներ այդ հանգամանքը բարձրաձայնելու և այդ կերպ նվազագույնը ներքին սպառման դաշտում միավոր հավաքելու հարցում: Իսկ «անանուն» հերքումը այլ բան չէ, քան թերևս հենց ներքին սպառմանը միտված քայլ, որպեսզի ադրբեջանական հանրության շրջանում չառաջանա հարց, թե այդ ի՞նչ համանախագահության մասին է խոսում ԱՄՆ պետքարտուղարը, երբ Բաքուն պնդում է, թե այդ ձևաչափը այլևս անցյալ է: Սա անշուշտ չի նշանակում, թե Բլինքենն ու Ալիևը հակադրվել կամ բախվել են այդ թեմայով, կամ առավել ևս՝ վաղը Վաշինգտոնը վերակենդանացնելու է համանախագահությունը, կամ իրապես ձգտում է դրա վերականգնմանը: Բոլորովին: Համանախագահության ձևաչափի ճգնաժամը ունի խորքային աշխարհաքաղաքական և աշխարհակարգային պատճառ: Ներկայումս համանախագահության մասին ԱՄՆ հիշատակումները թերևս միտված են Բաքվի հանդեպ որոշակի ճնշման: Սա չի կարող ինքնաբերաբար ոգևորող լինել Հայաստանի համար, բայց նվազագույնը այն, որ ԱՄՆ-ը պարբերաբար հիշատակում է համանախագահության ձևաչափի մասին, Հայաստանի համար իհարկե գոհացնող հանգամանք է:

Մյուս կողմից, Երևանը չպետք է տածի ավելորդ հույսեր, քանի որ համանախագահության ճակատագրի հարցում թե Երևանը, թե Բաքուն, մեծ հաշվով «խաղից դուրս» են, չունեն վճռորոշ ազդեցություն: Եվ այստեղ շատ կարևոր է դիտարկել նաև այն, որ ԱՄՆ հայտարարությունները որոշակի ճնշող հանգամանք կարող են լինել նաև Մոսկվայի համար: Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը մի կողմից գոհ լինելով ԱՄՆ շեշտադրումներից, մյուս կողմից նույն Միացյալ Նահանգների համար ընկալելի դարձնի այն, որ Երևանը չի կարող անտեսել այդ հարցում ՌԴ «զգայունությունը» և հետևաբար ունի խնդիր Մոսկվային էլ հավաստիացնելու, որ ամենևին չկա համանախագահության հարցում Վաշինգտոնի հետը որևէ «կուլիսային» խաղ:

Հայաստանն այդ առումով իր մոտեցումը արտահայտել է բաց՝ արցախյան հարցը կարգավորված չէ, կարգավորման միջազգային մանդատը Մինսկի խմբի համանախագահությանն է և պետք է վերադառնալ դրա ներքո խաղաղ կարգավորման գործընթացի: Միաժամանակ, Հայաստանը աշխատում է ռեգիոնալ խաղաղության ու կայունության միտված այլ գործընթացներում, լինի ՌԴ հովանու ներքո իրականացվող եռակողմ, Բրյուսելի նախաձեռնությամբ ծավալվող եռակողմ, թե՞ դիտարկվող հայ-ադրբեջանական երկկողմ շփումները: Այդ իմաստով, անկասկած  առանցքայինը այն է, որ Հայաստանի «կարմիր գծերը» պետք է լինեն ոչ թե ձևաչափային, այլ բովանդակային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում