Sunday, 19 07 2026
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ

Քովիդը տուրիստների հետ վերադառնում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր «սիրելի եւ անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։

«Տուրիստական սեզոնի հետ մենք արդեն ակնկալում ենք, որ այս ընթացքում կունենանք հավելյալ աճ։ Մեր ռազմավարությունն այս առումով շատ հստակ է՝ կանխարգելել, որպեսզի հիվանդացությունը մտնի հիվանդանոցներ, եւ այս առումով արդեն իսկ իմ հանձնարարականը կա հիվանդանոցներին, որ պլանային հետազոտությունների, պլանային վիրահատությունների ժամանակ եւ սիմպտոմների առկայության պարագայում, երբ դիմում են հիվանդանոց, անպայման արվի քաղաքացիների թեստավորում, որպեսզի մենք պաշտպանենք այս օղակը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

– Այսինքն՝ մարդկանց զգոնությունը թուլացել է, եւ նույնիսկ տեսնելով, որ քովիդով են վարակվել, այլեւս չե՞ ն դիմում հիվանդանոց կամ նախկին աչալրջությամբ այլեւս չե՞ն վերաբերվում այս հիվանդությանը։

– Դե, իհարկե, այո, քովիդը դարձել է մեր կյանքի մի մասը, եւ չենք կարող ակնկալել, որ աչալրջությունը մշտապես նույն մակարդակի վրա պետք է մնա։ Բայց ժամանակ առ ժամանակ հաջորդիվ մենք ունենալու ենք ալիքներ, որոնց զսպման եւ հնարավորինս մեղմ անցկացման մասով պիտի բոլորս ջանքեր կիրառենք, եւ առաջին հերթին համակարգը մշտապես պատրաստ է այս ալիքներին։

– Իսկ դուք ինչպե՞ս եք այդ ամենը վերահսկելու, որ եթե քաղաքացին սիմպտոմներ ունի, պարտադիր դիմի բժշկի, թեստավորում անցնի, որովհետեւ դա այնքան հիվանդանոցների ֆունկցիան չէ, որքան քաղաքացու գիտակցության խնդիր է։

– Մենք չենք կարող վերահսկել քաղաքացուն սեփական առողջական խնդիրների մասով որեւէ բան անելու հարցում, բայց մենք ստեղծում ենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որ նա ունենա հնարավորություն՝ դիմելու իր պոլիկլինիկա, անվճար թեստավորվելու եւ ստանալու իր պատասխանը։ Այնուհետեւ, երբ կունենանք դրական դեպք, տեղամասային թերապեւտի կողմից նա կգտնվի վերահսկողության տակ, իսկ եթե անհրաժեշտ լինի հոսպիտալացնել, գիտեք, որ այդ հատվածով եւս պետությունը հոգում է այդ ծախսերը, եւ կհոսպիտալացվի հիվանդանոց։ Այս պահին որպես քովիդ-կենտրոն գործում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավանի մասնաճյուղը, որն այս ընթացքում էլ ակտիվ վերանորոգման, վերազինման փուլում է, քանի որ ազատ մահճակալների թիվը բավականին մեծ էր, եւ մենք ամբողջությամբ պատրաստ ենք հոսպիտալացման։

– Մենք համաճարակի ալիքի թուլանալուց հետո արդյոք մոտեցե՞լ էինք զրոյական շեմին, այսինքն՝ ունեցե՞լ ենք օր, որ քովիդով վարակման դեպք չի արձանագրվել, եւ այդ կորը ե՞րբ նորից սկսեց բարձրանալ։

– Երկու ամիս առաջ, այո, հասել էինք նվազագույն շեմին, եւ օրեր են եղել, որ մինչեւ 5-6 դեպք ենք ունեցել, բայց զրո դեպք, իմ հիշելով, չենք ունեցել։ Մի տեւական ընթացք ունեինք մահվան զրո դեպք, ինչն ամենակարեւորն է։ Ունեցել ենք նաեւ զրո հոսպիտալացման օրեր։ Սա եւս շատ կարեւոր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մենք աճի տեմպը գրանցում էինք, եւ ես այս պահին չեմ կարող կանխատեսել՝ պիկին հասել ենք, թե ոչ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք՝ գնում ենք ստաբիլացմա՞ն, թե՞ դեռ ունենալու ենք աճ։

– Իսկ սահմանափակումների հավանականություն կա՞, որ նորից կսկսեն կիրառվել։

– Դա կախված է համաճարակային իրավիճակից։ Դուք գիտեք, որ կառավարությունը սահմանափակումների դիմում էր միայն այն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, երբ անհրաժեշտ էր պահպանել մարդկանց կյանքն ու առողջությունը։ Իհարկե, հիվանդացության այս մակարդակը դեռ որեւէ սահմանափակում մտցնելու հիմք չի հանդիսանում։

– Հայաստան մուտք գործելու դեպքում պարտադիր թեստավորման պահանջը գործո՞ւմ է։

– Ոչ, այս պահին Հայաստան մուտք գործելու որեւէ թեստավորման պահանջ չկա, եւ հիմնականում մյուս երկրներն էլ են հանել, որոշակի երկրներ կան միայն, որ դեռ պահպանում են այդ պահանջը։

– Իսկ կապիկի ծաղիկի տարածման վտանգ կա՞ Հայաստանում։

– Տեսեք, մենք շատ զգոն կերպով հետեւում ենք այլ երկրներում համաճարակային իրավիճակին, մենք ձեռք ենք բերել բոլոր անհրաժեշտ թեստ-հավաքածուները, որպեսզի կարողանանք ախտորոշել այդ հիվանդությունը, եւ մի շարք կասկածելի դեպքերում իրականացրել ենք թեստավորում, բայց բոլոր դեպքերում ժխտվել է այդ ախտորոշումը։ Ընդհանուր առմամբ, այս հիվանդության տարածման ռիսկայնությունը, իհարկե, մենք չենք կարող համեմատել քովիդի հետ, բայց զգոնությունը պետք է պահպանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում