Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ուղիղ կապ՝ ընդդիմադիրների ջղաձգումների և ապօրինի գույքի վերադարձի գործընթացի միջև․ ինչու է հապաղում պետությունը

ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը հայտարարել է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն 12 հայց է ուղարկել դատարան, վարչությունը դեռ ուսումնասիրում է 330 գործ:

Նրա խոսքով. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ներդրվել է մի նոր ինստիտուտ, որը միջազգային իրավական պրակտիկայում կոչվում է առանց դատավճռի բռնագանձում: Այսինքն՝ այս բռնագանձումը քաղաքացիական բռնագանձում է, ըստ էության պարտադիր չէ, որ որևէ կապ ունենա քրեական վարույթի, քրեական գործի հետ։

Վարչությունն այժմ գործում է 9 դատախազի և 9 տնտեսագետի թվակազմով: Քոչարյանի խոսքով՝ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, քանի որ գործերի քանակը գնալով ավելանում է. «Օրենքն ուժի մեջ մտնելուց առ այսօր վարչությունում ստացվել են 574 անձի վերաբերյալ 345 նյութեր՝ քրեական գործերից, օպերատիվ հետախուզական մարմիններից: Այդ 574 անձի վերաբերյալ գործերից վարչությունում որոշում է կայացվել ուսումնասիրություններ սկսել 342-ով: Այսինքն 230 անձի վերաբերյալ ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի գույք չկա, և ուսումնասիրություն առհասարակ չի սկսվել: Այդ 342 ուսումնասիրություններից այս պահի դրությամբ վերջնարդյունքին հասել են և հայց է հարուցվել քաղաքացիական դատարան ընդամենը 12 գործով: Ունենք 330 ընթացիկ ակտիվ ուսումնասիրություններ»։

Այս առնչությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը շատ ավելի վաղ կսկսվեր՝ 2019-ին, և հատուցումը չէր ուշանա, հանրությունից գողացվածը պետք է վերադարձվի հանրությանը:

Միջին հաշվով պետության հայցը յուրաքանչյուր գործով մոտավորապես 20 մլն դոլար է: Երբ այս 20 մլն դոլարը արտածում ենք 330 գործի վրա, ստացվում է մոտավորապես 6-6,5 մլրդ դոլարի պետությունից յուրացված, գողացված վնասի փոխհատուցման հայց: Այս տարիների ընթացքում 6-6,5 մլրդ դոլար մեր պետական բյուջեի երկու տարվա ծավալն է: Կարելի է պատկերացնել, թե այդ գումարով ինչ կարող էր անել պետությունը: Կարող ենք այս թիվը համադրել նաև Ադրբեջանի՝ Ռուսաստանից գնած հարձակողական զենք-զինամթերքի, տեխնիկայի թվի հետ և ակնհայտ է դառնում բոլորի համար, որ այդպիսի գումարով այդպիսի գումարով Հայաստանի պաշտպանունակությունը կարող էր բարձրացված լինել շատ բարձր մակարդակի, եթե իհարկե բարեխիղճ կառավարվեր և չլիներ այդ գողությունը»:

Լևոն Բարսեղյանը նաև նկատեց, որ մի բան է այսօրվա 6 մլրդ դոլարը, այլ բան է ասենք, 15 տարի առաջվա 2 մլրդ դոլարը. «Լրացուցիչ տոկոս պետությունը չի հաշվում սրա վրա: Այսինքն, եթե այդ գումարը պետության ձեռքին մնացած լիներ, ինչքան նոր աշխատատեղեր, նոր արտադրական ռեսուրսներ կլինեին, քանի ջրամբար ավելացած կլիներ և այլն: Ցավոք, իշխանությունը չափազանց մեծ ուշացումով սկսեց այս գործն իրականացնել: Ակնկալիքս մեծ է, որ վերջապես, պետությունը կսկսի հետ ստանալ այդ գումարները դատարանի միջոցով, ոչ թե նվիրատվությունների միջոցով, քանի որ հավանաբար վերջին պահին կսկսեն նվիրատվություններ անել»,-ասաց նա:

Լևոն Բարսեղյանը նաև մի քանի կարևոր նկատառում արեց սրա հետ կապված. «Առաջինը արդարադատության համակարգի մաքրազտումն էր, որ պետք է արվեր անկախ այս ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից: Քանի որ քննչական մարմինները, դատախազությունը, դատախազության այն ստորաբաժանումը, որը զբաղվում է սրանով, դատարանները, որոնք գործ ունեն այս տեսակ ծանր բաների հետ, նրանք պետք է վեթինգի ենթարկված լինեին և այնտեղ աշխատողների հետ կապված որևէ կասկած հասարակության մեջ չպետք է լիներ: Ես ունեմ ողջամիտ կասկածներ, որ այն դատավորները կամ այն քննիչները, դատախազները, որոնք զբաղվում են սրանով, բարեխղճության քննություն չեն անցել, այսինքն մասնագիտական, վարքի, շահերի, իրենց գույքի ու եկամուտների: Սա միշտ հիշվելու է: Նրանք, որոնք ապօրինի գույքով են զբաղվում, պետք է բյուրեղյա մաքրություն ունենան՝ իրենց վարքով, ընտանիքով, գույքով, բարեվարքությամբ և այլն:Այլապես մարդիկ ասելու  են՝ բա դու քո քեռու ունեցվածքը չես նայում, ուրիշներինն ես նայո՞ւմ:

Հաջորդը արտերկրում գտնվող ապօրինի գույքի վերադարձի հարցերն են, որը շատ կապված է պետության արտաքին քաղաքականության և դիվանագիտական կապերի որակի հետ: Օրինակ, կարելի է պատկերացնել, որ ԱՄՆ-ի դեպքում պատշաճ ապացույցներ ներկայացնելու դեպքում ԱՄՆ-ն գույքը կամ այն օտարելուց հետո առաջացած ֆինանսական եկամուտը կվերադարձնի Հայաստանին: Բայց ես դժվարանում եմ պատկերացնել, որ օրինակ, Ռուսաստան փախած և այնտեղ ապաստան գտած հայաստանյան նախկին պաշտոնյաների գույքի վերադարձի հետ կապված Կրեմլն այդքան բարյացկամ կլինի: Այսինքն Հայաստանի պետական իշխանությունը պարտավոր է արտաքին ճակատում այս մասով ևս ակտիվորեն աշխատել»:

Երրորդը, ըստ Լևոն Բարսեղյանի, վերաբերում է խորհրդարանական ընդդիմության և նրանց մերձավորների քաղաքական սրացումներին, որոնք իրենց պարբերաբար ներկայացնում են որպես Հայաստանի փրկության ջատագովներ՝ նշելով, թե անհետաձգելի, անհապաղ, արտակարգ գործողություններ պետք է անեն փրկելու համար հայրենիքը և այլն:

«Ես այդ գործողությունների կազմակերպիչների զգալի մասի մոտիվացիան կապում եմ ապօրինի գույքի բռնագանձման ռիսկերի հետ: Ես ուղիղ կապ եմ տեսնում իրենց ջղաձգումների և ապօրինի գույքի վերադարձի գործընթացի հետ: Տնտեսագիտական տեսանկյունից որ խորանում եք այս ամենի մեջ, այդ ապօրինի գույքերում մեծ քանակությամբ մարդիկ կան աշխատող՝ ռեստորաններ, հյուրանոցներ, սրճարաններ, գործարաններ: Եվ իրենց ընտանիքները վարժվել են հեշտ կյանքին, յուրացված կապիտալը շահագործելով ապրելուն: Իրենց համար այդքան սարսափելի չէ հեռանկարը, քան իրենց ընտանիքների երիտասարդների համար: Իհարկե, նրանք սոված չեն մնա, բայց ոսկեզօծ վերելակներից, հավանաբար, կզրկվեն և դա իրենց համար անձնական, ընտանեկան ողբերգության նման մի բան է: Այնպես որ, որև բանի առաջ չենք կանգնի, անգամ չեմ բացառում, որ քաղաքականությունը թողնեն, սկսեն զբաղվել ահաբեկչությամբ դատախազների ու քննիչների դեմ, որ իրենց ապօրնի գույքը չվերադարձվի պետությանը: Կամ փորձեն կաշառել:

Սա բավական բարդ գործընթաց է, բայց պետությունը դա չանել չի կարող, պետք է արդարությունը վերականգնվի, այլապես բոլորը կասեն՝ դե նորմալ է, գողացել են վայելել են, հիմա էլ մենք գողանանք, վայելենք»,-ասաց նա:

Բարսեղյանը նաև հավելեց, որ հանրությունն ավելի շատ տեղեկությունների կարիք ունի, քան ստանում է. «Մենք միայն թվերն ենք իմանում 330, և 12 գործեր, որ արդեն ուղարկվել են դատարան: Այդ 12-ի մասին ենք մանրամասներ իմանում, իսկ այն 330-ի մասին ոչ մի տեղեկություն չունեն՝ ինչ գույքեր են, ինչ աշխարհագրական սփռում ունեն, ում են պատկանում և այլն: Հասկալանի է, որ կա նախաքննական գաղտնիք, շատ բաներ քննում են, սեփականատերն էլ տեղյակ կարող է չլինել, բայց լավ կլիներ, որ դատախազության այդ ստորաբաժանումն ավելի ընդարձակ տեղեկություն տրամադրեր՝ չբացահայտելով գաղտնիքն երը: Օրինակ, Շիրակի մարզից քննվում է 12 հոգու հետ կապված 48 գույք: Այդ գույքից այսքանը շինություն է, այսքանը հողամաս, այսքանը վերաբերում է համայնքային պաշտոնյաներին, այսքանը՝ պետական պաշտոնյաների: Նման տեղեկությունը՝ չի վնասի նախաքննությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում