Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Պաղեստինյան Եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական հանձնաժողովը դիմել է Նուրհան պատրիարքին

Երուսաղեմում պատրիարքի՝ «Կովերի պարտեզ» կալվածքը 99 տարով հրեա գործարարին վարձակալության տալու որոշումից հետո պատրիարքության միաբանները բաժանվել են երկու մասի, մի մասն աջակցում է պատրիարքին, մյուս մասը՝ մերժում։  Նշվում է, որ եթե այսպես շարունակվի և պատրիարքն ընդառաջ չգնա հանրությանը, ապա կպահանջեն պատրիարքի հրաժարականը։

Օրերս Պաղեստինյան ինքնավարության Եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական հանձնաժողովը ղեկավարությամբ նախարար Ռամզի Խուրիին նամակ է հղել Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանին՝ պահանջելով բացատրություն տալ վերջինիս՝ անշարժ գույքի կասկածելի գործարքների հետ կապված, ընդ որում՝ թե վարձակալության և թե վաճառքի հետ կապված գործարքների մանրամասները: Նամակում, մասնավորապես, Ռամզի Խուրիին նշում է կարևորագույն կետերը․ Կովերի պարտեզը, որն ըստ երևույթին պատրիարքը վարձակալել է ի նպաստ Իսրայելի շահերի, նշանակում է իսրայելական ծրագրի իրականացում, որ չհաջողվեց հաստատել Քեմփ Դեյվիդում 2000 թ.։ Սա նշանակում է, որ Իսրայելը ժամանակին խնդրել էր, որ «Հայոց թաղը» մնա Պաղեստինի մաս, սա այն ժամանակ չհաջողվեց, այս դեպքում փորձում են վարձակալությամբ 2000թվականի ծրագիրը կյանքի կոչել։

Նամակի երկրորդ կետում նշվում է, որ Նուրհան պատրիարքի անշարժ գույքի գործերը մերժվել են Սուրբ Երկրի և արտերկրի հայ համայնքների կողմից մանրամասնորեն և ամբողջությամբ։ Այս ծրագրերը ներառում են հայկական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառքը կամ վարձակալությունը Երուսաղեմի Հին քաղաքում և քաղաքի պարիսպներից դուրս:

Բացի այդ, նշվում է, որ Նուրհան պատրիարքի անշարժ գույքի հետ կապված գործարքները մերժել են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովի և պատրիարքարանի տնօրեն ժողովի կողմից։  Նուրհան պատրիարքի անշարժ գույքի գործարքները մերժվել են նորաստեղծ Պաղեստին-Հորդանան-Հայ եռակողմ հանձնաժողովի կողմից։ նշենք, որ հանձնաժողովը կատարած է մի քանի ժողովներ։ Հանձնաժողովը պահանջել է նաև չեղարկել դրանք։ Պաղեստինյան հանձնաժողովը տեղեկացրել է Նուրհան պատրիարքին, որ իր նամակը պատրիարքի համար վերջին հնարավորությունն է՝ ամբողջությամբ պարզաբանելու պատրիարքարանի անշարժ գույքի գաղտնի գործարքները, որոնք կասկածելի են անվանվել։ Պատրիարքը անտեսել է Պաղեստինի հանձնաժողովի նախորդ նամակները, որ ուղարկված են։

Նամակում չի ասվում, թե ինչ քայլեր կձեռնարկեն Պաղեստինի իշխանությունները, եթե պատրիարքը հերթական անգամ չարձագանքի կամ նրա պատասխանն անբավարար լինի, բայց ըստ ամենայնի, քայլեր պիտի ձեռնարկվեն։

Պատրիարքարանում անորոշ մթնոլորտը շարունակվում է, անորոշության մեջ է ապրում նաև Հայոց թաղը, որովհետև որևէ կերպ ընդառաջ չգնաց պատրիարքը սաղիմահայության, ինչպես նաև միաբանների պահանջին՝ չեղարկելու Կովերի պարտեզի գործարքը։

Հիշեցնենք, որ Երուսաղեմում պատրիարքության շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ Նուրհան Պատրիարքը չի ուզում հետ կանգնել Կովերի պարտեզի՝ 99 տարով հրեա գործարարին վարձակալություն տալու ստորագրությունից, Հայր Պարետ Երիցյանը՝ նույնպես։

Այդ գործարքի հետ կապված պատրիարքության միաբանները բաժանվել են երկու մասի, մի մասն աջակցում է պատրիարքին, մյուս մասը՝ մերժում։

Հատկանշական է, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրը անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում