Եվրահանձնաժողովը հանձնարարել Է Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Մոլդովային եւ առայժմ չտալ Վրաստանին՝ Թբիլիսիին կոչ անելով դեռեւս աշխատելու քաղաքական բարենորուգումների եւ հասարկության համախմբման գործում: Հունիսի 17-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Եվրահանձնաժողովը հանձնարարել Է ճանաչել Մոլդովայի եվրոպական հեռանկարը (Եվրամիության անդամակցության պոտենցիալ հնարավորությունը) եւ նրան տրմադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Վրաստանի հարցով Եվրահանձնաժողովն առաջարկել Է ճանաչել նրա եվրոպական հեռանկարը, բայց թեկնածուի կարգավիճակի հարցին վերադառնալ ավելի ուշ»,- հայտարարել Է նա:
Այդ հանձնարարկաններն այժմ հունիսի 23 – 24-ը պետք Է քննարկի Եվրամիության պետությունների եւ կառավարությունների գագաթնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: