Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Բարձր պրոֆեսիոնալիզմն իմ նշաձողն է. Վարդապետյանը՝ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածության մասին

Աննա Վարդապետյանը, ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրելու է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, վստահեցնում է, որ բոլոր պաշտոններում իր համար նշաձողը եղել է պրոֆեսիոնալիզմը, այս դեպքում ևս իր նշաձողը դա է: Վարդապետյանը կարծում է, որ իր գիտելիքները հնարավորություն կտան իրեն արդարացնել հանրային ակնկալիքն իր առաջադրումից: Վարդապետյանն այս մասին ասել է խորհրդարանում ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես ստացել եմ առաջարկ: Խնդրել եմ մեկ օր մտածելու ժամանակ և համաձայնվել եմ: Կարծում եմ՝ կշռադատված, առանց էմոցիաների որոշում կայացնելու համար գոնե 24 ժամն անհրաժեշտ է: Ցանկացած կարևոր որոշումից առաջ ես այդ 1 օրը վերցնում եմ»,-ասաց Վարդապետյանը:

Խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը եղել է միմյանց հետ ծանոթանալու համար: Անդրադառնալով այդ պաշտոնի համար նշաձողին՝ Վարդապետյանն ասաց.«Բոլոր պաշտոններում ինձ համար նշաձողը եղել է պրոֆեսիոնալիզմը: Այս դեպքում ևս բարձր պրոֆեսիոնալ նշաձողն է ինձ համար»:

Նրա խոսքով՝ ահռելի պատասխանատվություն է զգում: «Եվ այդ պատասխանատվությունը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ Գլխավոր դատախազի պաշտոնում երբևէ կին թեկնածու չի առաջադրվել: Այդ հանգամանքը ևս լրացուցիչ ակնկալիք, պատասխանատվություն ու նշաձող է պահանջում: Պատասխանատվությունն ահռելի է: Ես զգում եմ այդ պատասխանատվությունը ու կարծում եմ, որ իմ գիտելիքները հնարավորություն կտան ինձ՝ արդարացնելու հանրային ակնկալիքը այս առաջադրումից և նշանակումից»,-ասաց Վարդապետյանը:

Անդրադառնալով գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նա ասաց, որ Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018  թվականից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական և ինքնավար դիրքում պահել՝ ընդգծելով, որ նշաձողը պետք է պահել և ավելի բարձրացնել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը լինելու հանգամանքը չի կաշկանդելու իրեն դատախազի պաշտոնում գործունեության ընթացքում՝ նա ասաց, որ Փաշինյանի հետ աշխատանքը 2020 թվականի մարտի 2-ին է սկսվել, և առաջին հանդիպման ընթացքում մինչև նշանակումը զրույց են ունեցել, թե ինչ է ակնկալում վարչապետը իրավական հարցերով օգնականից: «Եվ այդ ակնկալիքը եղել է այլընտրանքային կարծիքը, անգամ, եթե այլընտրանքային կարծիքը պարոն Փաշինյանին դուր չի գալիս»,-ասաց Վարդապետյանը՝ վստահեցնելով, որ  փորձը ցույց է տվել, որ պրոֆեսիոնալ և իրավաբանորեն անաչառ կարծիք է տալիս վարչապետին:

Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն իրենից կաշկանդվածություն չի ակնկալում և չի ակնկալելու՝ շեշտելով, որ դա է ցույց տալիս վերջին տարիների աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում