Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Մոնտենեգրոյի նախագահի հանդեպ Հայաստանի ընդդիմության վատ կանխավարկածը

ԱԺ փոխխոսնակ, խորհրդարանական ընդդիմության «անհնազանդության խոսնակ» Իշխան Սաղաթելյանը մայիսի 25-ին հպարտությամբ հայտարարել է, որ ընդդիմադիր երթի մասնակիցները կատարեցին առաջադրանքը և թույլ չտվեցին, որպեսզի վարչապետ Փաշինյանը կառավարության գլխավոր մուտքի մոտ դիմավորի Հայաստան ժամանած Մոնտենեգրոյի նախագահին, և դիմավորումը տեղի է ունեցել կառավարության բակի մուտքից: Իրապես, մեծ ձեռքբերում է ընդդիմության համար, առավել ևս, որ ավելի քան մեկ ամիս շարունակվող անհնազանդության ակցիաների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը չի էլ արձանագրել առանձնապես տպավորիչ քաղաքական դինամիկա, չի արժանացել հանրային մեծ աջակցության: Բայց, դա իհարկե բոլորովին այլ հարց է, իսկ պետական կամ պաշտոնական այցով Հայաստան ժամանած օտարերկրյա որևէ առաջնորդի հանդիպումները որևէ կերպ խոչընդոտելու որևէ փորձ՝ միանգամայն այլ հարց: Դա այլ բան չէ, քան այն, որ ընդդիմությունը իշխանության դեմ քաղաքական պայքարի սահմանն անցնում և սկսում է պայքարը պետության դեմ, պետության վարկի ու հեղինակության դեմ: Եվ այդժամ հարց է առաջանում, թե ո՞ր պետությանը կարող է ձեռնտու լինել դա: Ու՞մ կարող է հետաքրքիր լինել Մոնտենեգրոյի նախագահի Հայաստան այցի վրա որևէ ստվեր գցելը, ինչը ակնթարթային արագությամբ որսացել էր նվազագույնը ադրբեջանական պրոպագանդան:

Այն, որ խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանը թողած ձեռնամուխ է եղել փողոցային անհնազանդության՝ անգամ եթե դա չի վայելում հասարակական աջակցություն, դա այդ ընդդիմության գործն է, իրավունքն է, եթե իհարկե տեղավորվում է Սահմանադրության և օրենքների շրջանակում: Նրանց իրավունքն է Սահմանադրության և օրենքների շրջանակում ամենակոշտ, ամենահամառ, ամենատևական պայքարը քաղաքական իշխանության դեմ, անկախ, թե ով ինչպես է վերաբերում այդ պայքարին կամ ընդդիմության քաղաքական դիրքավորումներին:

Ի վերջո այդ քաղաքական ուժերինն է քաղաքական որևէ մարտավարության քաղաքական որևէ ռիսկ: Բայց, երբ այդ գործողությունները ռիսկի տակ են դնում արդեն պետության հեղինակությունը օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների այցերի ընթացքում, սա արդեն ոչ միայն անընդունելի է, այլ վտանգավոր: Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, թե այդ կերպ ցույց տվեցին Հայաստան ժամանած հյուրին, թե Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին: Մեղմ ասած, այդպիսի պնդումը ոչ թե հյուրին դա ցույց տալու մասին է, այլ օտարերկրյա հյուրին պարզապես հիմարի տեղ դնելու մասին: Որովհետև, 21-րդ դարում Մոնտենեգրոյի նախագահը կամ նրա աշխատակազմը թերևս տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու, դրանց հետ աշխատելու կանոններին, և միանգամայն ի վիճակի են ցանկության, անհրաժեշտության, կամ կասկածի դեպքում հետևել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և գնահատելով դրանք եզրակացնել, թե ով որքան է ներկայացնում հայ ժողովրդին և որտեղ որքան է ժողովուրդը: Ավելին, Մոնտենեգրոյի նախագահը պաշտոնական այցով Հայաստան ժամանելուց առաջ թերևս իր աշխատակազմի միջոցով բավարար ուսումնասիրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը՝ հատկապես, որ ընդդիմությունը երեկ չէ, որ սկսել է անհնազանդության շարժումը և փողոցում է արդեն մեկ ամիս, և այդ ուսումնասիրության արդյունքում է թերևս կայացրել Հայաստան այցը իրականացնելու, այլ ոչ չեղարկելու որոշում: Ըստ այդմ, պետք է հիմարի տեղ դնել օտարերկրյա բարձրաստիճան հյուրին, մտածելու համար, թե այդ կերպ նրան ցույց է տրվել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չի ներկայացնում ժողովրդին և չի տիրապետում իրադրությանը:

Թե ինչու է ընդդիմությունը որոշել այդ կերպ, անուղղակի, հեռակա կարգով այդպես վատ կանխավարկածով վերաբերել Մոնտենեգրոյի նախագահին, դա արդեն թերևս անիմանալի է: Ինչպես անիմանալի է, թե ինչու է այդուհանդերձ ընդդիմությունը որոշել քաղաքական պայքար վարել Հայաստանի միջազգային վարկի ու հեղինակության գնով: Այն դեպքում, երբ նույնիսկ հասարակական նվազ աջակցությամբ, խորհրդարանական ընդդիմությունն այդուհանդերձ անգամ փողոցային և հրապարակային պայքարով կարող էր օգտակար լինել Հայաստանին: Ընդ որում, այդ գործողությունների սկզբնական փուլում թերևս դրսևորվում էին այդօրինակ միտումներ, սակայն իրավիճակը նկատելի փոփոխության է ենթարկվում ըստ էության այն շրջանից, երբ սկսեց նկատվել ընդդիմության տարբեր ուժերի միջև տարակարծություններն ու մրցակցային տրամադրությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում