Wednesday, 01 05 2024
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը

ԱՄՆ դեսպանի ձևակերպումը թույլ չի տալիս ասել, որ նա բացառապես հայ բնակչությանը նկատի ուներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան Լին Թրեյսին «հայտարարել է, թե Վաշինգտոնը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ի՞նչ եք կարծում արդյոք Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով դեսպանը միայն հայերին նկատի ունի։

-Տիկին Դեսպանի օգտագործած ձևակերպումը թույլ չի տալիս միանշանակորեն ասել, որ նա բացառապես հայ բնակչությանն ի նկատի ունի: Ավելին՝ երբ ասվում է ԼՂ բնակչության սեփական ապագան որոշելու հարցում դերակատարման մասին, կարևոր է, որ ասվի նաև, թե Լեռնային Ղարաբաղ ասելով բանախոսը ո՞ր տարածքը նկատի ունի: Դա կարևոր է հատկապես այն պատճառով, որ Ադրբեջանը դեռևս 90-ականների սկզբներին լուծարել է ԼՂԻՄ-ը և վերջինիս տարածքները վերաենթարկեցրել է հարակից ադրբեջանաբնակ վարչական շրջաններին, իսկ ինքը՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս հռչակվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իր մեջ ներառելով նաև հայաբնակ Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը: Եթե խոսքը վերաբերվում է վերջին պատերազմից հետո Արցախի հայաբնակ մնացած մասին, ապա դա էլ պարզաբանման ենթակա հարց է: Ամեն դեպքում Միացյալ Նահանգների դեսպանի խոսքը վկայությունն է այն բանի, որ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունը հիմնախնդրի ադրբեջանական «լուծումը» իրավաչափ ու վերջնական չի համարում: Այսպես է այսօր:

-Դեսպանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն խրախուսում է շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Կարծում  եք դեռ հնարավո՞ր է Մինսկի խմբի ձևաչափով աշխատանք տանել, թե՞ խնդիրը տեղափոխվել է եռակողմ ձևաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Բրյուսել, մյուս կողմից էլ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան։

-Բոլոր ձևաչափերն էլ կարող են աշխատող լինել եթե արտաքին դերակատարների շահերը հնարավոր լինի համադրել: Այլ հարց է, թե կոնկրետ Հայաստանի ու Արցախի շահերը որքանով պաշտպանված կլինեն, որքանով հայկական իշխանություններն ու, լայն իմաստով, քաղաքական դասը ունակ կլինեն դրանք ճիշտ ձևակերպել և առաջ մղել: Անկախ նրանից, թե որքանով արդյունավետ կընթանան բանակցությունները տարբեր հարթակներում, հատկապես ՀՀ գործող իշխաությունները պարտավոր են լրջագույնս զբաղվել երկրի պաշտպանունակության, էներգետիկ ու մթերային անվտանգության ապահովման խնդիրներով: Վառոդի տակառի պատրույգն արդեն իսկ վառված է մեր հարևան Իրանում և հավանական պայթյունն այնտեղ մեզ համար նոր վտանգներով լի իրավիճակ կստեղծի: Ժամանակը քիչ է: Եթե Փաշինյանի կառավարությունը անտեսի հասունացող մարտահրավերները, ունակ չլինի արտաքին միջավայրում ծնվող ռիսկերի ստույգ գնահատումը կատարել, ապա երկիրը կկանգնի աներևակայելի դժվարություններին դեմհանդիման:

-Ադրբեջանը հստակեցրել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հեռավար նիստին՝ առանց մանրամասնելու: Նկատելի է ադրբեջանական կողմի շտապողականությունը։ Կարծում եք հնարավո՞ր է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ այն դեպքում, երբ Բաքուն դեռ չի համաձայնել ներառել կարգավիճակի հարցը բանակցություններում։

 Այս գործընթացում անտեղի, չհիմնավորված շտապողականությունը խիստ վնասակար կարող է լինել: Բանակցային օրակարգը պետք է ներառի մասակից կողմերի բոլոր էական մտահոգությոնները: Իմ կարծիքով պաշտոնական Երևանը թերացել է Հայաստանի համար կարևոր նշանակություն ուեցող մի շարք մտահոգությունների ճշգրիտ ձևակերպումները ադրբեջանական կողմին ու միջնորդներին և գործընկերերին ներկայացելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում