Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Վարչապետ Փաշինյանի առանցքային շեշտադրումը Նիդերլանդներում

Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում, պաշտոնական այցով այդ երկրում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան հարցին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություն սկսելու ուղղությամբ աշխատանքին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ուզում է ստեղծել տպավորոթյուն, որ բանակցությունը սկսում է իր պայմաններով, ինչը այդպես չէ և չի համապատասխանում բրյուսելյան պայմանավորվածություններին, հայտարարել է Փաշինյանը: Երևանն ինչպես հայտնի է ի պատասխան Ադրբեջանի հայտնի 5 կետերի, առաջ է քաշում իր կետերը, որոնք ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ավելի վաղ արած հայտարարության՝ 6-ն են: Դրանց առնվազն մի մասը վերաբերում է Արցախի իրավունքներին ու անվտանգությանը, ըստ այդմ նաև Արցախի կարգավիճակի խնդրին, որը բխում է իրավունքների ու անվտանգության խնդրից՝ ըստ շաբաթներ առաջ հայտնի ելույթում Նիկոլ Փաշինյանի ազդարարած մոտեցումի:

Նիկոլ Փաշինյանի ելույթում սակայն առանցքայինը թերևս այլ հատված է. «Առանց միջազգային հանրության ակտիվ ու անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, որոնք այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք ամեն օր՝ ի հեճուկս բազմաթիվ գործոնների, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար», հայտարարել է Հայաստանի վարչապետը: Ուկրաինայի պատերազմի ֆոնին էապես նվազում է հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության կարգավորման հավանականությունը: Այդ միտքը ամերիկյան Վաշինգտոն Պոստ հեղինակավոր պարբերականի ոչ պակաս հեղինակավոր սյունակագիր, քաղաքական բաժնի ղեկավար Դեյվիդ Իգնատիուսի կարծիքն է: Դժվար է չհամաձայնել այդ կարծիքի հետ և այդ իմաստով, Հայաստանի վարչապետի շեշտադրումը՝ միջազգային հանրության ակտիվ ու անկեղծ ցանկության անհրաժեշտության վերաբերյալ, ներկայումս կարևորագույն գործոն է կարգավորման քաղաքական գործընթաց սկզբնավորելու համար: Մեծ հաշվով այդպես է եղել միշտ, և շարունակում է լինել այդպես, ու Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները լինեն մոտ, թե էապես, տրամագծորեն տարբեր, դրանք միևնույն է անխուսափելիորեն իրենց վրա կրելու են միջազգային դերակատարների միջև հարաբերությունների ազդեցությունը:

Հետևաբար, առանցքային է դառնում, որ այդ դերակատարները պատասխանատվություն ստանձնեն այն ուղենիշների համար, որոնք բարձրաձայնում են՝ ռեգիոնալ կայունությանն ու անվտանգությանը աջակցելու պատրաստակամություն, հայ-ադրբեջանական խնդիրների լուծմանը աջակցելու հանձնառություն: Եթե դրանք մնում են լոկ հայտարարություններ, իսկ գործնականում այդ ամենը ծառայում է ընդամենը ավելի լայն աշխարհաքաղաքական մակարդակում ուժային կենտրոնների միջև դիմակայությունից բխող՝ յուրաքանչյուրի համար էական համարվող խնդիրներին, ապա այդ հայտարարությունները ոչ միայն ի զորու չեն ապահովել կայուն ու քաղաքական գործընթաց, հետևաբար ռեգիոնալ անվտանգություն, այլ պարունակում են ապակառուցողական քայլերի, կամա, թե ակամա՝ շղարշ դառնալու, այդպիսի քայլերի ու մտադրությունների քողի վերածվելու ռիսկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում