Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ամեն մի խոշորացումից հետո ունենում ենք համայնքային գույքի կորուստ. հին համայնքի ղեկավարն իր հետ տարել է

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագծերի՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» փաթեթը։ Ըստ ներկայացվող փոփոխությունների՝ կխոշորացվեն թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 5 համայնք: Սա ըստ էության, համայնքների խոշորացման հերթական փուլն է:

Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Սա նոր բան չէ, նախորդի շարունակությունն է, այս ամենի արդյունքում ստացվելու է 76 խոշորացված համայնք: Սակայն կան դեպքեր, երբ խոշորացված որոշ համայնքներ կրկին խոշորացվում են, միանում են իրար՝ չգիտեմ ինչի համար»։

Նրա խոսքով, այս պահին խոշորացման արդյունքում խնդիրներից մեկը վերաբերում է ներհամայնքային տրանսպորտին. «Մեկ էլ ընդհանուր խնդիր է այն, թե նախկին համայնքների գույքն ինչպես է փոխանցվում նոր համայնքին, որքանն է փոխանցվում: Սա ամենամեծ խնդիրն է, որից պետք է գլուխ հանել»:

Նույն խնդրի առնչությամբ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ խոշորացման ժամանակ էլ հանրային քննարկումներ, որպես այդպիսին, բնակչության հետ չի իրականացվել. «Մարդիկ ունեին բազմաթիվ խնդիրներ և հարցեր, որոնց մասին բարձրաձայնում էին, բայց դրանց պատասխանները չեն ստացել: Նույնը հիմա է, որովհետև գյուղական բնակավայրեր չեն գնում, չեն իրազեկում, կարծիքներ չեն լսում:

Մենք այս ընթացքում հարցումներ իրականացրեցինք գյուղերում և, օրինակ, պարզվեց, որ Սպիտակ խոշորացված համայնքում 17 բնակավայր չունի տրանսպորտ: Մինչև խոշորացումն ունեին, հիմա չունեն: Կամ, օրինակ, փոստային բաժանմունքներում նախկինում մարդիկ կարողանում էին վարկեր վճարել, հիմա միայն կենտրոնում է դա հնարավոր իրականացնել; Արդեն խոշորացված համայնքների բնակիչները նշում են, որ ավելի շատ խնդիրներ են առաջացել խոշորացման արդյունքում և դա չի հոգացնում: 2019-ին, երբ խոշորացման նախագիծը կար, նախարարության ու մարզպետարանի ներկայացուցիչները այցելում էին համայնքներ, լսում էին կարծիքներ, բայց այդ ժամանակ խոշորացում չեղավ: Իսկ հիմա, քանի որ խոշորացված համայնքներում կան խնդիրներ, նոր խոշորացվող համայնքներում մարդիկ արդեն տարակուսանքի մեջ են»,-ասաց նա:

Գևորգ Քոթանջյանը հիշեցրեց, որ խոշորացման գործընթացի ավարտին համայնքները պետք է ստանան ավելի մեծ լիազորություններ և մարզպետարանների որոշ լիազորություններ պետք է դադարեն. «Այստեղ վրդովվեցնող է այն, որ ամենայն հավանականությամբ, աշնանը կլինի խոշորացումը, բայց համայնքներում տեղյակ չեն, թե որ համայնքը որի հետ է խոշորացվելու, ինչը շատ վատ է»:
Նրա խոսքով, շատ լուրջ իրավիճակ ՝ կապված խոշորացված համայնքներում գույքի հանձնում-ընդունում իրականացնելու հետ. «Գրեթե բոլոր համայնքներում մենք հարցումներ ենք իրականացրել և բոլոր համայնքներից պատասխանել են, որ իրենք ինֆորմացիա չունեն: Համակարգիչներն իրենց մոտ դատարկ են: Օրինակ, զարգացման ծրագրերի 5 տարվա մոնիտորինգի տվյալներ ենք ուզել, բոլորի մոտ կա միայն 2020 թվականինը, մնացած տեղեկատվությանը չեն տիրապետում: Այսինքն նախկին համայնքային իշխանությունը նորին տեղեկատվություն չի փոխանցել: Այդ ինֆորմացիայի կորուստը մեծ դժվարություն է առաջացնում:

Հատկանշական կարող եմ համարել այն փաստը, որ խոշորացման արդյունքում նախկին վարչական միավորը լուծարվում է, այստեղ պետք է լինի լուծարային հանձնաժողով, որը պետք է այդ ընթացքում ստուգի, տիրապետի համայնքային գույքը և կփոխանցի արդեն խոշորացված համայնքին, բայց այդ գործընթացն էլ չի իրականացվել և կարծում եմ՝ չի իրականացվելու: Արդյունքում ամեն մի խոշորացումից հետո ունենում ենք համայնքային գույքի կորուստ, ինֆորմացիայի կորուստ և դա լինում է անվերադարձ: Այս ձևով խոշորացում իրականացնելը շատ սխալ է, որովհետև եթե հիմա մենք սկսենք ուսումնասիրել, կպարզվի, որ բավականին մեծ քանակությամբ գույք բաժին չի հասել խոշորացված համայնքին: Հին համայնքի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը իր հետ տարել է գույքը:

Եթե լիներ լուծարային հանձնաժողով, այն կգար, կստուգեր, կփոխանցեր նոր համայնքին: Բայց փաստացի չկա լուծարային հանձնաժողով, և մի քանի ամի անց, երբ տեսնում են՝ այդպիսի խնդիր կա, փորձելու են ուշադրություն դարձնել, բայց այդ ժամանակ արդեն փաստաթղթեր էլ չի լինում: Սա լուրջ խնդիր է, որին այս վերջին խոշորացմանն ընդառաջ պետք է ուշադրություն դարձվի»,-ընդգծեց Գևորգ Քոթանջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում