Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանն ԱՀԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել որակյալ առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն ապրիլի 28-ին ստորագրել են համագործակցության երկամյա համաձայնագիր։ Նպատակն է բոլորին հասանելի դարձնել որակյալ առողջապահությունը, առողջապահական արտակարգ իրավիճակներից արդյունավետ պաշտպանությունը:

Համաձայնագրում սահմանվում են ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև 2022-2023 թվականների համագործակցության առաջնահերթությունները, որոնց նպատակն է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը առողջապահական ազգային նպատակներին հասնելու գործում՝ սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության, գործընկերների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ:

«Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև համագործակցությունն առանցքային է, որպեսզի կարողանանք հասնել առողջապահական այն հիմնաքարային ցուցանիշներին, որոնց ձգտում է ՀՀ կառավարությունը: Ուրախ եմ նշել, որ Կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունը ներառում է առողջապահական այնպիսի ցուցանիշներ, որոնք համահունչ են համաշխարհային օրակարգին: Այս ոլորտում ԱՀԿ-ի հետ մեր ջանքերի մեկտեղումը կարևոր է ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ նպատակներին հասնելու տեսանկյունից։

Հաշվի առնելով COVID-19 համավարակի աստիճանական նահանջը, մենք, բարեբախտաբար, կարող ենք կրկին ուղղել մեր ջանքերն ու ռեսուրսները դեպի գլոբալ առողջապահական սպառնալիքներ, որոնք դեռևս առկա են: Այդուհանդերձ համավարակի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերված փորձառությունը մեզ թույլ կտան առաջիկայում առավել համակարգված պայքարել հարային առողջության ոլորտում հնարավորին վտանգների դեմ։

2022-2023 թվականների Համագործակցության երկամյա համաձայնագրի շրջանակում առավել ուշադրություն կդարձնենք մեզ համար կարևորագույն այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական համակարգի հզորացումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունը, առողջ ապրելակերպի խթանումն», – նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Երկամյա համաձայնագիրը հիմնված է ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև երկարատև գործընկերության ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, որոնց թվում են նաև ծխախոտի դեմ պայքարը, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածությունը, արդյունավետ արձագանքը COVID-19 համավարակին, հոգեկան առողջությունը:

Այն համահունչ է հանրային առողջապահության միջազգային ռազմավարական այնպիսի նպատակներին, ինչպիսիք են ԱՀԿ Աշխատանքի եվրոպական ծրագիրը և առողջապահությանը վերաբերող Կայուն զարգացման նպատակները:

«Այսօր ստորագրված համաձայնագրով Հայաստանի օրակարգում առավել առաջնային է դառնում առողջությունը և կարևորվում է դրա նշանակությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք և զարգացման առանցքային առաջնահերթություն ավելի լավ տնտեսության, խաղաղության և անվտանգության համար։ ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը երկար և արդյունավետ է եղել, և մենք կշարունակենք աշխատել սերտորեն առաջ տանելու առողջապահական ազգային օրակարգը, առողջապահական համակարգի հզորացումը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունը, առողջ ապրելակերպի խթանումը։ Կարևորում եմ նաև պատվաստանյութերի և պատվաստումների կարևորությունը, որոնք հիմք են հանրային առողջապահական գործող համակարգերի համար»,-առանձնացրեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլյուգեն:

Դոկտոր Կլյուգեն ընդգծեց իմունիզացիայի կարևորությունը՝ որպես հանրային առողջապահության միջոց, ինչպես նաև այն, որ դրա միջոցով փրկվել են միլիոնավոր կյանքեր և հորդորեց շարունակել համատեղ ջանքերը՝ ավելացնելու COVID-19 դեմ պատվաստումները մարդկանց, առողջապահական համակարգերը և բուժաշխատողներին պաշտպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում