Thursday, 16 07 2026
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան

Թբիլիսին կողմ է եռակողմ համագործակցությանը, բայց թնջուկի բանալին Բաքվում ու Երևանում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել  է, որ հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը լավ հնարավորությհուններ ունեն եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։

Ալիևի խոսքով՝ «Վրաստանը կիսում է այդ դիրքորոշումը»՝ հույս հայտնելով, որ «Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է»։

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն կարծում է, որ  նման հնարավորությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումներից․

«Վերջերս երկու տարբերակ է առաջարկվել՝ Բրյուսելում և Մոսկվայում։ Բրյուսելում՝ խաղաղության պայմանագրի արագ կնքում և զարգացում ԵՄ ֆինանսավորմամբ։ Մոսկվայում՝ բանակցություններ հանուն հակամարտությունը երկար ժամանակով սառեցնելու բանակցությունների։ Ապագան ցույց կտա»․- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վասաձեի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը համընկնում է Եվրամիության դիրքորոշման հետ․ «Հասկանալի է, որ մենք տարածաշրջանում խաղաղություն ենք ուզում»,-ասաց մեր զրուցակիցը։

Արդյոք Հարավկովկասյան երեք երկրների համագործակցությանը դեմ չեն լինի երրորդ երկրները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը նկատեց․ «Ռուսաստանը կողմ է ստատուս քվոյին, ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, ռուսական զորքերը Ղարաբաղում. Թուրքիայի դիրքորոշումը  կճշգրտվի 2023 թվականի ընտրություններով։ Եթե մինչ այդ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, և բոլոր սահմանները բացվեն, Էրդողանը դա կգրի որպես առավելություն ընտրություններում»,-եզրափակեց նա։

Վրացահայ քաղաքական մեկնաբան, «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ Վրաստանը մշտապես հայտարարել է ու հիմա էլ նշում է, որ եռակողմ համագործակցության  ձևաչափն իր առաջնահերթությունների ցանկում է․ «Վրաստանին ու Ադրբեջանին «բարիշացնելու» փորձերը մշտապես եղել են, բայց ցավոք սրտի  հաջողությամբ չեն պսակվել։ Ես հիշում եմ՝ դեռ  տաս տարի առաջ, բավականին լուրջ մակարդակում այդպիսի փորձեր արվեցին, բայց չստացվեց»,-ասաց մեր զրուցակիցը։

Ստեփանյանն ընդգծեց՝ Վրաստանը շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում տնտեսական պոտենցիալը մի քանի անգամ  կմեծանա, եթե երեք երկրները գտնեն համագործակցության բանալին։

Խոսելով այն մասին, թե արդյոք այդ համագործակցությանը դեմ չի լինի Թուրքիան, Առնոլդ Ստեփանյանն ասաց․ «Իհարկե ո՛չ։ Թուրքիային ձեռնտու է տարածաշրջանային համագործակցությունը՝ եռակողմ ֆորմատով։Կարծում եմ՝ առհասրաակ բոլորին է ձեռնտու տարածաշրջանում կայունությունն ու   տնտեսական զարգացումը։ Թուրքիան հարևան է,  որն իր մեծ հետաքրքրություններն ունի տարածաշրջանում  և կա հեռանկար այս տարածաշրջանի միջոցով այլ տարածաշրջաններ դուրս գալու համար։ Այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսին օրինակ Միջին Ասիան է։ Իհարկե Թուրքիային ձեռնտու է տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը»։

Եզրափակելով մեր զրուցակիցն ասաց՝ հանգույցը Երևանում ու Բաքվում են և հենց այդ մայրաքաղքներում էլ պետք է փորձել լուծումներ գտնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում