Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Փաշինյան-Պուտին հայտարարությունից հետո Պեկինի զանգը Երևան

Ապրիլի 20–ին տեղի է ունեցել Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Վանգ Յիին քննարկել են երկկողմ հարաբերությանը, ինչպես նաև ռեգիոնալ իրողություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության՝ «կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը»: Սա բավականին հատկանշական հանգամանք է, հաշվի առնելով երկու պարագա, որ նախորդել է Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցին:

Չինաստանն օրերս հայտարարել է մինչև Գերմանիա բեռնափոխադրումների նոր երթուղու մասին, որը կանցնի չինական Սիան նահանգից մինչև Գերմանիայի Մանհայմ քաղաք: Երթուղին լինելու է այսպես ասած ծովա-երկաթուղային, ունենալու է մոտ 13 հազար կմ երկարություն, շրջանցելով Ռուսաստանն անցնելու է կենտրոնական Ասիայով, Ադրբեջանով, և ուշադրություն՝ հնարավոր է Վրաստանով, ինչպես ձևակերպված է տարախված տեղեկատվության մեջ: Առաջին գնացքը սիան նահանգից դուրս է եկել ապրիլի 13-ին: Ինչու՞ «հնարավոր» է նաև Վրաստանով:

Միթե՞ Չինաստանը դիտարկում է այլ տարբերակ, երբ խոսքը Ռուսաստանը շրջանցելու մասին է, իսկ Ռուսաստանի շրջանցումը պայմանավորված է բնականաբար հասկանալի պատճառներով: Եթե չինական նոր երթուղին հասնում է Ադրբեջան, ապա Ադրբեջանից դեպի Եվրոպա ունի երկու ճանապարհ՝ կամ Վրաստանով, կամ Իրանով: Եվ արդյո՞ք դրա համար է ձևակերպվում «հնարավոր է Վրաստանով» տարբերակը, որովհետև հնարավոր է նաև Իրանով: Ընդ որում, այդ համատեքստում հատկանշական է այն պայմանավորվածությունը, որ շաբաթներ առաջ եղավ Բաքվի և Թեհրանի միջև՝ Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցության ճանապարհների առումով: Ինչո՞վ է պայմանավորված լինելու Չինաստանի ընտրությունը՝ Վրաստան, թե Իրան: Այստեղ հնարավոր են ամենատարբեր հանգամանքներ, ու այդ ֆոնին է երկրորդ պարագան, որի համատեքստում բավականին հատկանշական է Չինաստանի արտգործնախարարի հեռախոսազրույցը հայ գործընկերոջ հետ: Դա տեղի է ունենում Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման, ու նրանց բավականին ծավալուն համատեղ հայտարարության հաջորդ օրը: Իսկ այդ հայտարարության մեջ խոսվում է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի վրա աշխատող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունն աշխուժացնելու մասին: Ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է հայ-չինական արտգործնախարարական հեռախոսազրույցի դրվագը, որ մեջբերեցի ավելի վերևում:

Ավելին, հայ-ռուսական բարձր մակարդակի համատեղ հայտարարության մեջ խոսվում է նաև ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի տարածքում երկաթուղային կոմունիկացիաների նորոգման կամ կառուցման գործում Ռուսաստանի մասնակցության պատրաստակամության մասին: Չինաստանի համար կարևոր է դեպի Եվրոպա երթուղին, հատկապես, որ ուկրաինական պատերազմը այդ առումով փաստացի լոգիստիկ խնդիրներ է ստեղծել Պեկինի եղած հնարավորությունների իմաստով, որոնք անցնում էին Ռուսաստանով: Միևնույն ժամանակ, լոգիստիկ առումով շրջանցելով Ռուսաստանը, քաղաքական տեսանկյունից Պեկինն իհարկե շահագրգռված չէ այդ հարցում: Հետևաբար, կարո՞ղ է Կովկասը դիտարկվել Չինաստանի և Ռուսաստանի «լոգիստիկ հաղորդակցության» այսպես ասած ժամանակավոր կամ պահեստային տարբերակ:

Իսկ այդ առումով Մոսկվայի ներկայացվածությունը կարող է լինել Հայաստանի միջոցով, մի շարք հանգամանքների և պատճառների բերումով:

Համենայն դեպս, այդ ամենն է թերևս ուշագրավ դարձնում Մոսկվայում հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո Պեկինից արտգործնախարար Յիի զանգը Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում