Wednesday, 15 05 2024
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Եթե Արցախում սոցիալական լուրջ խնդիր առաջանա, հնարավոր է՝ քննարկենք որոշ խմբերի համար գազի սակագնի սուբսիդավորման հարցը

Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի ավելի բարձր սակագներ։ Նախօրեին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում բավարարվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը: Սահմանվել են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները՝ ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%, 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 3.9%, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է`նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 1 0 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 3.9%: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.4%:

Սա, ըստ էության, նույն սակագներն են, որոնք գործուն են Հայաստանում ապրիլի 1-ից:

Այս առնչությամբ, Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովում այս թեմայի շուրջ քննարկում նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում իհարկե, կքննարկեն, այդ թվում դրա հիմնավորումները՝ հասկանալու համար՝ դա պետք է, թե ոչ:

«Անակնկալ չէր այս թանկացումը: Իհարկե, ենթադրվում էր, որ կթանկանա գազը, որովհետև մենք գազը ստանում ենք Հայաստանից, հետևաբար, Հայաստանում սակագնի փոփոխությունը պետք է հանգեցներ Արցախում ևս սակագնի փոփոխության»,-ասաց Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք հանրության շրջանում չկան դժգոհություններ գազի թանկացման հետ կապված, Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Այս պահին դեռ հանրության շրջանում դժգոհություններ, անհանգստություններ չկան: Այս պահին մենք հանրությանը մտահոգող ավելի կարևոր հարցեր ունենք, քան գազի սակագինը՝ անվտանգային խնդիրներ, Արցախի կարգավիճակի հարց: Եթե սոցիալական լուրջ խնդիր առաջանա, հնարավոր է նաև քննարկումներ լինեն որոշակի խմբերի համար գազի սակագնի սուբսիդավորման հնարավորության վերաբերյալ»:

Նույն խնդրի վերաբերյալ Արցախի ԱԺ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նունե Մելքումյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, որ իրենց հանձնաժողովում դեռ չեն քննարկել հարցը. «Շաբաթվա ընթացքում կքննարկենք ավելի կոնկրետ դիրքորոշում կունենանք: Քննարկման վերաբերյալ չենք պայմանավորվել, բայց, իհարկե, կքննարկենք, ո՞նց կարող է չքննարկենք: Դրա արդյունքում էլ կունենանք պարզ, կոնկրետ տեսակետ, որն էլ կհայտնենք»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում