Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Տեղ, ուր Հայաստանի գլխավոր լուծումներն են

Աշխարհակարգային վերափոխման անկասելի և լայն ընթացքը թերևս կասկած չի հարուցում այլևս որևէ մեկի մոտ: Միաժամանակ, որևէ մեկը թերևս չունի պատկերացում, թե ինչ ժամանակային ու տարածական գործընթաց է լինելու նոր աշխարհակարգի ձևավորումը, ինչ միջանկյալ և ռազմավարական հանգրվաններով ու վերջնարդյունքով: Այդ պատկերին կամ հնարավոր ուրվագծերին տիրապետում է թերևս խոշոր խաղացողների փոքր շրջանակը, եթե իհարկե որևէ մեկի մոտ կա ամբողջական պատկերացում, առավել ևս պայմանավորվածություն: Միաժամանակ, ինքնին հարց է, թե այդ խաղացողները ինչ ծրագրեր ունեն, որքանով են դրանք իրականանալի, որովհետև անկասկած է պայքարը բևեռների միջև  և բարդ է ասել, թե ում ինչ է հաջողվելու: Այս պայմաններում Հայաստանին չի մնում այլ բան, քան փորձել առավելագույնն անել որևէ զարգացման, որևէ հանգրվանի կամ ռազմավարական իրադրության պատրաստ լինելու, անհրաժեշտության դեպքում առավելագույնս դիմակայուն լինելու համար: Այդ հանգամանքն է, որ հիմք է տվել բազմիցս խոսելու, և վերստին կրկնելու, որ Հայաստանի գլխավոր անելիքը, որքան էլ չհնչի տարօրինակ, հենց Հայաստանի ներսում է: Սա բացարձակապես չի նշանակում հրաժարում արտաքին քաղաքականությունից, և ավելին՝ արտաքին քաղաքականությունը պահանջում է առավելագույն դինամիկա և ճկունություն, սակայն կարևոր է արձանագրել թերևս մի բան:

Հայաստանը տեսանելի հեռանկարում չունի արտաքին քաղաքական այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա էապես ազդել ոչ միայն միջազգային հարաբերությունների, այլ թեկուզ ռեգիոնալ հեռանկարների ձևավորման գործընթացի վրա: Հայաստանն ունի իր ձայնը, տեղը և դերը, սակայն խաղադույքների «սեղանը» ններկայումս լոկալ ռեգիոնալ չէ, համաշխարհային է, որտեղ Հայաստանը չունի դրան էապես մոտ լինելու ռեսուրս: Ընդ որում, դա «բնորոշ» է ոչ միայն Հայաստանին: Այդպիսի ռեսուրս չունեն տասնյակ, հարյուրավոր պետություններ, կամ հակառակը՝ այդ ռեսուրսն ունեցող երկրների շրջանակը խոշոր հաշվով շատ ավելի փոքր է, քան G20-ի ձևաչափը: Ըստ այդմ, պետք է իրողությունները գնահատել համարժեք և կառուցել «պատճառահետևանքային» առավելագույնս ռացիոնալ շղթա: Իսկ այդ պարագայում թերևս դառնում է ակնառու, որ Հայաստանի բուն անելիքը նախ Հայաստանի ներսում է, որի արդյունավետությունից է կապված, թե արտաքին դաշտում Երևանը որքանով է ունակ ապահովել անհրաժեշտ դինամիկա և ճկունություն՝ բախտորոշ որոշումների հրամայականների առաջ չկանգնելու համար: Ինչ է դա նշանակում:

Աշխարհը լայն փոփոխության գործընթացի մեջ է, և, եթե իրավիճակը ներկայացնենք այսպես ասած գեղարվեստական տրամաբանությամբ, ապա այն կարող է շատ նման լինել հոլիվուդյան ֆիլմերում բավականին հայտնի արտահայտությամբ բնորոշվող վիճակին՝ «դուք ունեք լռություն պահպանելու իրավունք, այն ինչ հիմա կասեք, կարող է ձեր դեմ օգտագործվել դատարանում»: Հայաստանն այժմ պետք է կարողանա ներսից ամրանալ «արտաքին լռության» իր «իրավունքը» ապահովելու համար, որովհետև այսօր կայացվող արտաքին քաղաքական կարևոր որոշումները կարող են արմատապես այլ տրամաբանության մեջ հայտնվել վաղը աշխարհակարգային որևէ իրադրության պայմաններում, ընդհուպ սկսելով աշխատել Հայաստանի դեմ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի արտաքին քաղաքական գերխնդիրը թերևս պետք է լինի հնարավորինս գործընթացային, այլ ոչ «որոշումային» ռեժիմում լինելը: Ներգրավվել հնարավորինս շատ գործընթացներում, և հնարավորինս խուսափել էական որոշումներ ենթադրող իրավիճակներից: Իսկ այդ ամենի համար Հայաստանին անհրաժեշտ են կարևոր որոշումներ երկրի ներքին արդյունավետության, ներքին կյանքում որակական փոփոխությունների համար: Հայաստանը այդ իմաստով գործնականում ամբողջությամբ անպատրաստ է մեծ վերափոխումների ներկայիս շրջափուլին: Եվ խնդիրն այդ իմաստով բոլորովին պաշտպանական ներուժի հարցը չէ: Հայաստանն ունի ինստիտուցիոնալ չափազանց թույլ իմունային համակարգ թե կառավարման համակարգի, թե հասարակական-քաղաքական, տեղեկատվական դաշտերի տեսանկյունից: Սա է թերևս նաև թե պետական, թե հասարակական-քաղաքական վարքագծի ՕԳԳ չափելիության ելակետը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում