Sunday, 16 06 2024
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

Դա կլինի «ուղիղ ծուղակ» Հայաստանի համար, իսկ մեխանիզմ՝ այլոց համար

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղի շփումները, Միրզոյան-Բայրամով՝ ապրիլի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը առիթ է տվել խոսելու այն մասին, որ կարող է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումների մեխանիզմ: Այդ գնահատականը սակայն հազիվ թե արտացոլի իրավիճակի ամբողջությունը, որ առկա է ոչ միայն հայ-ադրբեջանական խնդրի, այլ ընդհանրապես ռեգիոնալ ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի համատեքստում:

Թե Հայաստանը, թե նաև Ադրբեջանը չունեն այն ռազմա-քաղաքական կշիռը և ազդեցությունը, որը նրանց թույլ կտա ձևավորել այդ ուղիղ խոսակցության մեխանիզմը, որը կլինի այսպես ասած աշխարհաքաղաքական առումով «անկախ»: Հետևաբար, գնահատականը դառնում է որոշակիորեն «պատրանք», քանի որ «ուղիղ մեխանիզմը» կարող է լինել ընդամենը որևէ միջնորդական մեխանիզմի գործիք, միջոց, պարզապես տարբեր փաթեթավորումով: Այդ իմաստով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները անշուշտ ողջունելի են, սակայն «ուղիղ մեխանիզմի» հետ կապված սպասումները մեղմ ասած դյուրահավատություն, որին տրվելու պարագայում արդյունքի փոխարեն ավելի հավանական կլինի հետևանքը:

Միևնույն ժամանակ, այդ «մեխանիզմով» շահագրգռված կարող է լինել Ադրբեջանը, գիտակցելով իր նկատելի առավելությունը Հայաստանի հանդեպ:

Երևանին անհրաժեշտ է օգտագործել ուղիղ հաղորդակցության հնարավորությունը, սակայն թույլ չտալով «մեխանիզմի» ձևավորում, ելնելով թե այն հանգամանքից, որ զգալիորեն տարբեր է դիրքային իրավիճակը ռազմական և ռազմա-քաղաքական ներուժի, տնտեսական հնարավորությունների առումով, և թե առավել ևս այն հանգամանքից, որ գործնականում անհնար է բառի բուն իմաստով հայ-ադրբեջանական ուղիղ մեխանիզմի առկայություն: Երևանի համար հույժ կարևոր է ապահովել «միջնորդական պատասխանատվության» գործուն միջավայր, թույլ չտալ, որպեսզի «պատասխանատվությունը» որևէ կերպ տեղափոխվի «ուղիղ» հաղորդակցության դաշտ, ինչը կբարձրացնի խոշոր դերակատարների այսպես ասած հետնաբեմային գործունեության հնարավորությունները, փոխարենը նվազեցնելով անվտանգության և իրավիճակի կայունության կառավարելիության համար պատասխանատվոությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում