Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Սերժ Սարգսյանի ակնարկն ու հայաստանյան ընդդիմության լռությունը

Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության դարաշրջան բացողներին: Դա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքն է Արցախի Փարուխ սահմանամերձ գյուղի շուրջ հայտնի զարգացումների վերաբերյալ լրագրողների հարցին: Սերժ Սարգսյանի պատասխանը բավականին խոսուն է, ընդ որում մի շարք ընդգրկուն շերտերի առումով, այդ թվում որոշակիների՝ տրամագծորեն հակառակ լինելու առումով: Սերժ Սարգսյանի «խաղաղության դարաշրջան»-ի ակնարկը իհարկե անմիջականորեն հասցեագրված է Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, որը հայտարարում է այդ օրակարգի մասին: Միևնույն ժամանակ, խաղաղության հիշատակման տողատակում կարող են լինել խաղաղապահները, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունեցել ադրբեջանցիների առանց կրակոց ներխուժումը Փարուխ: Ավելին, դա փաստորեն տեղի է ունեցել նրանց լռելյայն մասնակցությամբ: Իհարկե, հնարավոր է զուտ մեկնաբանություն է այն, ինչ Սերժ Սարգսյանը նկատի չի էլ ունեցել, այսինքն խաղաղության մասին խոսքը և ակնարկը տողատակում չի էլ պարունակել խաղաղապահների պատասխանատվության հասցեագրում: Բայց, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ: Չէ՞ որ պետական օրգանիզմը ձևավորվում է ոչ միայն քաղաքական իշխանության, այլ նաև քաղաքական ընդդիմության օրակարգով, վարքագծով, պատասխանատվությամբ: Առավել ևս, երբ խոսքը խորհրդարանական կառավարման մոդելով պետության մասին է, ինչը նախաձեռնվել ու հաստատվել է հենց Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում:

Խորհրդարանական կառավարման մոդելում պետության առաջնային մանդատ կրող միակ օրգանը խորհրդարանն է: Իսկ խորհրդարանն ամբողջություն է՝ մեծամասնությունից և փոքրամասնությունից կազմված ամբողջություն: Նրանք կարող են ունենալ տարբեր օրակարգեր և դիրքորոշումներ, բայց հենց դա էլ խորհրդարանական կառավարման համակարգի քաղաքական էֆեկտներից մեկն է՝ բարձրացնել քաղաքական մրցակցության դերը և ըստ այդմ նաև բարձրացնել պետության քաղաքական ճկունության աստիճանը: Հետևաբար, քաղաքական իշխանության դիրքորոշումներն անշուշտ կարևոր են ու առաջնային, բայց քաղաքական ամբողջության տրամաբանության մեջ նույնքան կարևոր է նաև քաղաքական փոքրամասնության դիրքորոշումը և դերը: Մինչդեռ, Արցախում գերլարված իրավիճակը հերթական անգամ բացահայտում է այն, որ Հայաստանի խորհրդարանի փոքրամասնությունն ամենևին քաղաքական չէ, այլապես կարտահայտեր քաղաքական դիրքորոշում, քաղաքական գնահատական: Մինչդեռ, Արցախի սահմանամերձ գյուղում արդեն երկու օր է ծավալվում են դրամատիկ իրադարձություններ, մարտեր և հայկական կողմում կան զոհեր ու վիրավորներ, բայց չկա ընդդիմություն, չկա խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կամ փոքրամասնության դիրքորոշում ու գնահատական կատարվածին և կատարվողին: Այստեղ իհարկե անհրաժեշտ է նկատել, որ Սերժ Սարգսյանը լինելով այդ ընդդիմության առաջնորրդներից մեկը, այդուհանդերձ թվով փոքր ուժի առաջնորդն է, ինչը իհարկե ամենևին չի արդարացնում կամ հիմնավորում լռությունը, այլ առավել ակնառու դարձնում այն, որ Հայաստանի քաղաքական օրգանիզմը տկար է լրջորեն:

Անգամ քաղաքական իշխանությունը իր հայտարարություններում ունեցել է ռուս խաղաղապահների պատասխանատվության հանգամանքը շեշտելու համարձակություն, թեև իհարկե, ինչպես նշել էի ավելի վաղ հրապարակված անդրադարձերում՝ կա նաև հենց Հայաստանի և Արցախի իշխանությունների պատասխանատվության հարցը: Սակայն, անկասկած է նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունների պատասխանատվության հանգամանքը և դրա բաց լինելը: Առավել ևս, որ Արցախում լարված իրադարձություններին ընդառաջ, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, դրա մեծ մասի՝ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ակտիվությամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջացրեց տեղեկատվական հնարքների նոր ալիք, կապված Հայաստանի սահմաններում իրավիճակի հետ, այն դեպքում, երբ փաստացի պարզվում է, որ դրան զուգահեռ բավականին խորհրդավոր զարգացումներ են եղել Արցախի սահմաններին, երբ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հորդորով դիրքերից հետ է քաշվել պաշտպանական բանակը և փաստորեն մի քանի օր անց հայտնվել ցավագին փաստի առաջ: Մինչդեռ, հայաստանյան ընդդիմությունը այդ իրավիճակին զուգահեռ, որից հաստատապես չէր կարող չլինել տեղեկացված՝ արցախյան իրենց «գործընկերների» շնորհիվ, հայաստանյան ներքին կյանքում բարձրաձայնում էր տեղեկատվական նենգափոխման ենթարկվող հարցադրումներ, Արցախում տեղի ունեցող իրականի փոխարեն:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում