Sunday, 19 07 2026
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Ինչ են խոսել ԱՄՆ ու Թուրքիայի գլխավոր շտաբների պետերը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև: Այդ մասին թուրքական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այլ մանրամասներ չկան: Ինչպես հայտնի է, թուրքական կողմը հայտարարեց Մոնտրոյի կոնվենցիայի կիրառման, և դրա համաձայն Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի մուտք թույլ չտալու մասին, եթե դրանք իհարկե Սև ծովում տեղակայված ռազմակայանի նավեր չեն: Ռուսաստանը ստիպված էր հետ վերցնել երեք ռազմանավի մուտքի հարցումը: Միաժամանակ, Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, իսկ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն բավարար օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային և տեսնելով այդ ամենը, Անկարան իր համար կարևոր է համարում թե Ուկրաինային, թե Ռուսաստանին պահելը:

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ու ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը, հնարավոր է թերևս դիտարկել մի շարք տարբերակներով, ընդհուպ այն, որ Թուրքիան կարող է դառնալ ԱՄՆ-Ռուսաստան ոչ ֆորմալ հաղորդուղի: Հատկապես, երբ տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ որոշակի շփումներ է ակտիվացնում Ֆրանսիան, որի նախագահ Էմանուել Մակրոնը նոր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ վերջինը փետրվարի 28-ին էր, և նաև զրուցել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Ընդ որում, մի բավականին ուշագրավ դետալ: Մարտի 2-ի ուշ երեկոյան ուկրաինական պատերազմի թեմայով ուղերձ հղելով ֆրանսիացիներին, նախագահ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, Եվրոպան, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան չեն ուզել, որպեսզի լինի այդպիսի զարգացում և արել են ամեն ինչ բախումներից խուսափելու համար:

Ուշադրության է արժանի, որ Ֆրանսիայի նախագահը «բախումներ չուզող» սուբյեկտների շարքում «մոռացել» է թվարկել Միացյալ Նահանգներին: Ինչպես առիթ եմ ունեցել բազմիցս գրելու և խոսելու, Ռուսաստանի ագրեսիայի դեմ Արևմուտքի հավաքական վարքագծի տողատակում անշուշտ ռազմավարական տարբերություններ են, և մասնավորապես այն առումով, որ Ֆրանսիան ու Գերմանիան բոլորովին ոգևորված չեն եվրոպական մայրցամաքի վրա ամերիկա-բրիտանական գերազդեցությունից, որ հաստատվեց ռուսական ագրեսիայի «միջոցով»:

Ակնառու է, որ Ուկրաիայի դեմ պատերազմի համատեքստում նոր թափ են ստանում թե ռազմական գործողությունները, թե քաղաքական գործընթացները: Պետք է հուսալ, որ այդ թափը իրավիճակը չի բերի անկանխատեսելիության, երբ այն կանցնի «հետդարձի» կետն ու աշխարհը կմոտենա նոր «կարիբյան ճգնաժամի», բայց արդեն այսպես ասած մեկ քայլ առաջ տարբերակով՝ ընթացող ռազմական գործողությունների ռեժիմում: Դրանից դուրս, առկա գործընթացների ծավալումը ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանի համար կարևոր է չեզոքությունը, սակայն որոշակի ակտիվ չեզոքությունը, այսինքն դիվանագիտական աշխատանքը ուկրաինական բովում ներգրավված բոլոր խաղացողների հետ, և քաղաքական բավականին նկատելի տարբեր «հոսքերի» մասնակիցների հետ, իհարկե այդ ամենում բաց ու անկեղծ լինելով նրանցից բոլորի հանդեպ, որպեսզի փորձ արվի Հայաստանն առավելագույնս ապահովագրել դեպքերի որևէ ուղղությամբ զարգացումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում