Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով` Արևմուտքի պատժամիջոցները շատ ծանր հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա և շղթայական ռեակցիայով բացասաբար կանդրադառնան մեր տնտեսության վրա, որովհետև մենք այսօր ունենք ռուսական տնտեսության հետ սերտորեն փոխկապակցված տնտեսություն շատ ուղղություններով, և Ռուսաստանի տնտեսության խնդրահարույց իրավիճակը մեզ որևէ կերպ ձեռնտու չէ։ Սկսած նրանից, որ ՌԴ-ն մեր գլխավոր առևտրային գործընկերն է։
Տնտեսագետի խոսքով` եթե, օրինակ, առավել խիստ պատժամիջոցներ կիրառվեն, ինչպես խոսվում էր SWIFT-ը արգելափակելու կամ SWIFT-ից Ռուսաստանն ընդհանրապես անջատելու մասին, սա շատ ծանր հետևանք կունենա Ռուսաստանի տնտեսության վրա։