Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ռադա է բերվել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման բանաձևի նախագիծ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն խորհրդարան է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համապատասխան բանաձևի նախագիծը փետրվարի 22-ին գրանցվել է Գերագույն ռադայի կայքում։

«Ուկրաինան պետք է դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսօր ես շտապ համապատասխան բանաձև ներկայացրեցի Գերագույն ռադա: Տարեցտարի Ռուսաստանի Դաշնությունը միայն սրում է ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Նախ Պուտինը օկուպացրեց Ղրիմը, հետո  պատերազմ է սկսեց Դոնբասում: Եվ հիմա շարունակում է ճնշում գործադրել։ Նա իր խամաճիկներին՝ այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկին, որպես անկախ է ճանաչել: Երեկվա հայտարարությամբ Պուտինը, փաստորեն, ինքն էլ դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները մեզ հետ»,- գրել է Գոնչարենկոն Telegram-ում: Նա առաջարկել է հրատապ քննարկել այս որոշումը։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից գնդակոծությունների մասին։ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունները հայտարարել են քաղաքացիների Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Տարհանումը առաջին հերթին վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։ Ինչպես հայտարարել է ԿԺԴՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհրամայի զինվորականներին հարձակում սկսել Դոնբասում, իրականացնել ԿԺԴՀ և ԼԺՀ ներխուժման պլան։ Փետրվարի 19-ին, ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդները հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին, այնուհետև դիմել են Ռուսաստանին՝ հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անվտանգության խորհրդի նիստից հետո դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և հայտարարել, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ աշխարհը գերադասում է չնկատել Դոնբասում տեղի ունեցած սարսափն ու ցեղասպանությունը, ոչ մի օր չի անցնում առանց հրետակոծության, խաղաղ բնակիչների սպանություններն ու շրջափակումը չեն դադարում։ Ինչպես հայտարարել է նախագահը, Դոնբասում հետագա արյունահեղության դեպքում ողջ պատասխանատվությունը կլինի Կիևի վրա։ Նախագահը Կրեմլում հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկը անկախ ճանաչելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում