Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Արցախում եթե նույնիսկ նոր ընտրություններ անցկացվեն ՝ունենալու են ավելի քիչ լեգիտիմություն, քան բոլոր նախորդները

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններից երկու տարի էլ չանցած՝ քաղաքական շրջանակները խոսում են նոր ընտրությունների անհրաժեշտության մասին, թեև Սահմանադրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի նախագահն ու Ազգային ժողովը դեռևս ունեն ավելի քան երեք տարվա լիազորություններ։

Ընդգծենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի ու խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրանում է ճիշտ այն թվականին, երբ 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայն ավարտվում է Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետը՝ 2025թվականին։

Անցած ամիս՝ հունվարին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին։

Քաղաքական ուժերի մեծամասնությունը գտնում է, որ պետք է վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելին, բացի այդ ՝տարանջատել նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, որոնք նախորդ անգամ նույն օրն էին անցկացվել։ Նախատեսվում է սահմանադրական փոփոխություններն անցկացնել արդեն այս տարվա վերջում, ինչից հետո պատգամավորներն արդեն մյուս տարի գարնանը չեն բացառում անցկացնել խորհրդարանական, ապա նաև նախագահական ընտրություններ։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Արցախում անցկացվելիք ընտրությունները խնդրահարույց է համարում։ Իր տեսակետը Հովհաննիսյանը բացատրում է հետևյալ կերպ․«Պարզ է, որ այս կարգավիճակով Ադրբեջանն այդ ընտրությունները չի ճանաչելու։ Խոսքը միայն արդյունքների մասին չէ, ամբողջ գործընթացն է ապօրինի համարելու՝ այդ թվում նաև հիբրիդային ու կիսաուժային միջոցներով փորձելու է դրան խանգարել։

Սա միանշանակ է և Ալիևը դա չի թաքցնում։ Իրենք առհասարակ չեն ընդունում Արցախում որևէ ադմինիստրացիայի գոյություն։ Երկրորդ՝ ռուսների համար, երբ կարգավիճակի հարցը լուծված չէ, այդ ադմինիստրացիայի գոյությունը ևս շատ կասկածելի է։Ուստի այս ամենը այդ ընտրությունները դնում են մեծ հարցականի տակ։Ամենակարևորը՝ սա ռուսներին հնարավորություն է տալիս, որ եթե նույնիսկ այդ ընտրություններն իրենց վերահսկողության ներքո անցկացվեն՝ նոր կառավարությունը ընկալի, որ դրա միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են լինելու, իշխանություններն էլ ավելի մեծ կախվածության մեջ հայտնվեն, քան այսօր կան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց՝ իրեն վաղուց է մտահոգել հարցը՝ արդյոք նախորդ ընտրությունները վերջինը չէին Արցախում․ «Կարծում եմ՝ նույնիսկ եթե այդ ընտրությունները կայանան, դրանց լեգիտիմության աստիճանը շատ ավելի ցածր է լինելու, քան բոլոր նախորդներինը»։

Արդյոք այդ ռիսկերը Արցախում չեն հաշվարկում, դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․ «Այդ դեպքում ի՞նչ անեն, ինչպե՞ս իշխանություն ձևավորվեն, ի՞նչ անեն։ Մի փոքր փակուղային վիճակ է։ Եթե գնայինք Մինսկի խմբի ճանապարհով, այնտեղ շատ հստակ ասվում է, որ ադմինիստրացիան կլիներ ժամանակով, կլինեին միայն ՏԻՄ-եր, այսինքն համայնքային ղեկավարություն՝ մինչև կարգավիճակը որոշվեր ու համապատասխան ընտրություններ անցկացվեին։ Բայց այն անորոշ ոճը, որն ընտրել է Ռուսաստանն իր շահերից ելնելով և նաև Ադրբեջանը՝ ծայրահեղ ժխտողական, այդ ամենի համար տեղ չեն թողնում։ Դրա համար կարիք կա մի կողմից տեղական կառավարման մարմիններ ձևավորել, մյուս կողմից շատ կասկածելի է՝ ով է այդ մարմինների հետ գործ ունենալու բացի ռուս խաղաղապահներից և հնարավոր է՝ ՀՀ կառավարությունից»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքական զարգացումներ կլինեն և թե ինչքանով կա արտահերթ գործընթացների հասարակական պահանջարկ․«Որքանով է Արցախի հասարակությունը քաղաքական ուժերից ու միավորներից սպասում այդ արտահերթ զարգացումները, այլ ոչ թե օրինակ արդյունավետ կառավարում ու այդ կառավարումից գործնական արդյունքներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ արտահերթ զարգացումների օրակարգը կարող է գալ ընդհուպ Հայաստանի ներքաղաքական դաշտից․«Այսինքն՝ որոշ քաղաքական ուժեր կարող են դիտարկել Արցախում քաղաքական իրավիճակի փոփոխությունը հետագայում Հայաստանի քաղաքական խնդիրներին ծառայեցնելու տարբերակը։ Համենայնդեպս մենք տեսնում ենք, որ այդ օրակարգը բավականին ինտենսիվ շրջանառում է այն մեդիատիրույթը, որը ներկայացնում է նախկին կառավարող համակարգի և ներկայիս ընդդիմադիր ուժերի տրամադրություններն ու օրակարգը։ Այժմ առանցքային հարցն իհարկե այն է, թե ինչպիսին կլինի հասարակության արձագանքը»։

Միևնույն ժամանակ Բադալյանը գտնում է, որ Ադրբեջանն Արցախում անցկացվող հնարավոր ընտրություններին բացասական է վերաբերելու․ «Բայց Ադրբեջանի արձագանքը միշտ է եղել բացասական, անսպասելի կամ անակնկալ չի լինելու նաև այս անգամ։ Խնդիրը, սակայն, հետևյալն է․ ելակետը պետք է լինի ոչ թե Ադրբեջանի արձագանքը, այլ Արցախի հասարակության կարծիքը, կամքն ու գնահատականը ու այն խնդիրների լուծումը, որը դիտարկվում է այս կամ այն օրակարգային հարցի պայմաններում։ Այսինքն՝ որքանով են այդ խնդիրները, այդ օրակարգը պարունակում Արցախի համար էական, գործնական ու կարևոր խնդիրների լուծում՝ լինի դա անվտանգության տեսանկյունից, թե ներքին կառավարման, սոցիալ-տնտեսական և ընդհանրապես Արցախի զարգացման արդյունավետության տեսանկյունից։ Սա պետք է լինի ելակետը։ Հետո արդեն այդ շրջանակներում գնահատվում են ռիսկերը։ Ելակետը, կրկնեմ, պետք է լինի Արցախի հասարակության կամքը և այն առարկայական խնդիրների լուծումը, որն ըստ հեղինակի կամ նախաձեռնողի՝ այդ պահին պետք է Արցախին»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում