Friday, 17 05 2024
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ
13:20
Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
«Դիվանագետների համահայկական միության» և նախկին ՄԻՊ-ի հայտարարություններում բերված որոշ դատողություններ անհիմն և մանիպուլյատիվ են. Գոռ Ծառուկյան
13:00
Ռուսական ուժերը 10 կմ խորացել են Խարկովի ուղղությամբ. Զելենսկի
Կողմերը մտահոգությունն են հայտնել «Կովերի պարտեզ»-ի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
12:40
Պուտինն ու Սին քննարկել են Ուկրաինայի հարցը տետ-ա-տետ ձևաչափով
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
12:10
Ռուսաստանը նոր ճակատ է բացել․ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել
Ալիեւը հակադարձեց, բայց ու՞մ
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը բաց դաս է վարում ԵՊՀ բակում
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքի ընդունումը Ստեփանակերտում պատասխան են համարում «Շուշիի հռչակագրին»

Արցախի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պատասխան է այսպես կոչված «Շուշիի հռչակագրին»: Այդ մասին «\\հայտնեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար, օրինագծի համահեղինակ Դավիթ Գալստյանը՝ խոսելով ընդունված փաստաթղթի կարևորության մասին:

«Այս օրինագծի կարևորությունը կայանում է նրանում, որ մենք առաջին հերթին փաստում ենք նախագծում նշված տարածքների հայկական լինելը: Եվ սա նաև պատասխան է Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացմանը: Այս նախաձեռնությամբ մենք ցույց ենք տալիս, որ մենք տեր ենք մեր պատմամշակութային արժեքներին, որոնք այսօր ձևափոխվում, քանդվում և ոչնչացվում են Ադրբեջանի կողմից», – մեկնաբանեց արցախցի պատգամավորը:

Այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Փետրվարի 4-ին Արցախի ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը սահմանում է «1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները»: Ընդունված օրենքով բռնազավթված տարածքներ են համարվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:

2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Շուշի քաղաքում ստորագրել էին Հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին, որը ստացավ «Շուշիի հռչակագիր» անվանումը: 2022 թ. փետրվարի 12-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»: Նույն օրը նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն է ստորագրել թուրքական մեջլիսի կողմից վավերացված հռչակագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում