Տաջիկստանի ԶԼՄ-ները մայրաքաղաք Դուշանբեում հայտնաբերել են «Ալ Կաիդա» անունը կրող մի ինտերնետ-ակումբ, որը գտնվում է Տաջիկստանում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում:
Ինտերնետ-ակումբի ցուցանակի վրա լատինատառ գրված է «Al-Kaide», և ցուցանակը նկարազարդված է դիմակավոր ահաբեկիչների և զենքերի պատկերներով:
Ինչպես հայտնում է regnum.ru-ն, հայտնի է դարձել, որ այստեղ հիմնականում գալիս են երեխաները՝ համակարգչային խաղեր խաղալու: