Պաշտոնական Երևանը և Անկարան կառուցողական են որակում իրենց հատուկ բանագնացների միջև կայացած առաջին հանդիպումը։ Դատելով հրապարակային հաղորդագրություններից՝ հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումները շարունակելու հարցում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: