Wednesday, 08 05 2024
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով

Այդ մարդիկ անխելք չեն և իրենց գույքներն «ափաշքարա» իրենց վրա չեն գրել. «Գոլդեն Փելեսի» օրինակը մտահոգիչ է

Մեր զրուցակիցն է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

 Պարոն Հոկտանյան, Պետգույքի կառավարման կոմիտեն արդեն 7-րդ անգամ աճուրդի է հանում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը: Ըստ էության, երեք տարվա մեջ իշխանություններին չի հաջողվում վաճառել համալիրը: Արդյոք մտահոգիչ չէ այս իրավիճակը, և արդյոք նույն ճակատագիրը չեն ունենալու բոլոր այն կառույցները, որոնք հնարավոր է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմով անցնեն պետությանը:

Սկսենք նրանից, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի իրական սեփականատերը Մաքսային վարչության նախկին պետ Արմեն Ավետիսյանն էր: Ես հետո իմացա, որ իր դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր, և հանրությունը դա կապում էր նրա հետ, որ «Գոլդեն Փելեսն» իրենից վերցրեցին: Հետո մի քանի աճուրդ եղավ, չվաճառվեց: Ես ենթադրում եմ՝ հիմա նորից աճուրդի են հանել, որ հասկանան՝ նորից նույն արդյունքը կունենա՞ն, թե ոչ, հասկանալու համար նաև հետագայում նմանատիպ իրավիճակներում ինչպես գործել: Որովհետև այդպիսի շատ գույքեր կարող են բռնագրավել, այսինքն իրական սեփականատերերը զրկվեն իրենց այդ գույքերից, ու հետո հարց է առաջանալու, թե ինչ պետք է անի դրանց հետ պետությունը: Դա կամ պետք է դառնա պետական սեփականություն, ինչպես խորհրդային տարիներին: Խորհրդային տարիներին բոլոր հյուրանոցները պետական էին, պետությունը դրանից շահույթ էր ստանում: Այդ իրավիճակը կարող է ստեղծվել, եթե ոչ ոք չգնի: Կամ ուզում են հասկանալ՝ գնորդ կգտնվի, թե ոչ: Ենթադրում եմ, որ ուզում են հասկանալ, որ եթե վերցնում են նախկիններից, դրանց ճակատագիրը հետո ինչ է լինելու: Տեսանք ինչ եղավ, և դա ինչ-որ չափով մտահոգիչ է իշխանությունների համար, քանի որ փաստորեն դա հետո չի վաճառվում: Քանի որ 1990-ականների սկզբից գերիշխում է գաղափարը, որ մասնավորն ավելի արդյունավետ է տնտեսություն վարում, քան պետությունը, դրա համար փորձում են տալ մասնավորին: Բայց մասնավորը չի ուզում դա վերցնել: Բոլորը գիտեն, որ Վովա Գասպարյանից, Սերժ Սարգսյանի եղբայրներից, հիմա նաև Աղվան Հովսեփյանից գուցե բռնագանձեն գույք, եթե դատական պրոցեսն ավարտվի հօգուտ պետության, և այդ դեպքում ի՞նչ է արվելու այդ գույքի հետ:

Այս գործընթացները որքանով են թափանցիկ, որքանով է իշխանությունը կարողանում ճկուն քաղաքականություն իրականացնել:

Մենք ընդամենը մի օրինակ ունենք, «Գոլդեն Փելեսի» օրինակը, և մինչ այժմ մենք տեսել ենք, որ թափանցիկ կերպով հայտարարվել է աճուրդ: Սա այն դեպքը չի, որ նախկինների պես աճուրդները տապալվում էին, հետո ինչ-որ մեկը ավելի էժան գնով ձեռք էր վերում: Սա կարծես, այդ դեպքը չի: Երբ որ բազմաթիվ այսպիսի դեպքեր լինեն, նոր կարող ենք եզրահանգումներ անել: Որքան ես գիտեմ, ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված օրենքով պետք է ստեղծվի հատուկ հիմնադրամ և այդ գումարները այդտեղ մտնեն ու ծառայեն պետությանը, այլ ոչ թե առանձին անհատներին: Բռնագանձված անշարժ գույքն էլ պետք է վաճառվի այլ մարդկանց, որից պետությունն իր շահույթը կունենա: Այսինքն ֆորմալ, տեսական առումով ամեն ինչ շատ լավ է թղթի վրա, մնում է, որ իրական կյանքում էլ լավ լինի: Իրականում այդտեղ ռիսկեր կան, նախ պետք է ապացուցվի, որ դա ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել: Բնականաբար, այդ գույքի սեփականատերերը գնալու են մինչև վերջ, ընդհուպ մինչև Եվրոպական դատարան: Ինձ թվում է, որ աճուրդները, որ չեն կայանում դրա հետ է կապված, որ իրավիճակի փոփոխության դեպքում, հնարավոր է, այդ ամենը իրենք հետ պահանջեն: Որքան գիտեմ, դա բավականին բարդ խնդիր է այն երկրներում, որոնք անցել են այդ ճանապարհով, ավտորիտար կամ բռնապետական ռեժիմների տակ են եղել, հետո դուրս են եկել, հետո այդ բռնապետների, ղեկավարների ունեցվածքը պետականացվել է: Դա բավականին բարդ պրոցես է, որովհետև այդ մարդիկ, ի վերջո, անխելք չեն և այդ գույքներն ու միջոցները «ափաշքարա» իրենց վրա չեն գրել: Գլոբալիստական այս աշխարհում այդ գույքերը կարող են օֆշորներում գրանցված լինել, այլ տեղերում և դրանց պոչը գտնելը շատ դժվար է լինելու: Մյուս ասպեկտն այն է, որ եթե անգամ գտնվի պոչը, շատ դժվար կլինի ապացուցելը, որդա ապօրինի ծագում ունի: Մյուս խնդիրն այն է, որ եթե սեփականատերը հասցրել է վաճառել գույքը, նոր գնորդից դա վերցնելը մեկ այլ խնդիր է լինելու: Եթե այդ գնորդը բարեխիղճ ձեռքբերող է, ինչ են անելու, խլելո՞ւ են նրանից: Ես չգիտեմ, մեր իշխանությունները կկարողանա՞ն այս գործընթացը հաջող ավարտին հասցնել:

Ես միշտ նշել եմ, որ այս մեխանիզմը, որ գործի դրվեց, վստահ եմ, որ երբ նոր իշխանություններ գան, արդեն այս իշխանությունների նկատմամբ այդկերպ կվարվեն, այդպես կգնա ու ես չգիտեմ, ի վերջո, պետությունը, հասարակությունը դրանից օգուտ կստանա, թե ոչ: «Գոլդեն Փելեսի» օրինակով մենք տեսանք, որ կովիդի ժամանակ այն ծառայեց որպես մեկուսացման վայր: Իհարկե, լավ էր, որ գոնե ինչ-որ ձևով օգուտ տվեց այդ հյուրանոցը, բայց դա այն չէր, ինչին պետք է ծառայեր: Պատերազմից հետո էլ փախստականներ էին այնտեղ բնակեցվել, բայց այդ համալիրը մեղմ ասած ոչ աղքատ տուրիստների համար էր նախատեսված:

Կոնկրետ «Գոլդեն Փելեսի» այս մի դեպքը ցույց է տալիս, որ հանրությունը դրանից դեռևս որևէ շահ չի ստացել: Փաստորեն, մենք երեք տարի հետո էլ արդյունք չունենք:

Սա առայժմ առաջին ու վերջին դեպքն է, իսկ միայն մեկ դեպքով հնարավոր չէ եզրակացություն անել: Կարող է այս մի դեպքից հետո 10 այնպիսի դեպքեր լինեն, որ հասարակությունն օգտվի: Բայց կարող է ևս 10 դեպք այսպիսին լինի: Եկեք սպասենք՝ մի քիչ վիճակագրություն կուտակվի: Այստեղ կարևոր է լինել հետևողական՝ հասկանալու համար, թե սա իսկապես օգուտներ կտա, թե ոչ: Ես արդեն ասացի, որ լուրջ ու երկարատև դատական քաշքշուկների մի շրջան կսկսվի, երկրորդ, եթե այդ ամենը նույնիսկ հաջողությամբ ավարտվի, արդյոք այս վիճակը չի լինի, այսինքն պարզվի, որ գնորդ չկա: Եվ կա երրորդ խնդիրը, թե ինչպե՞ս են հետո ծախսվելու այդ գույքերից եկած գումարները, արդյոք մտնելու է պետական բյուջե, կամ մտնելու դեպքում չստացվի այնպես, ինչպես եղավ նախորդ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որ գումարը մտավ բյուջե ու չիմանացանք՝ ինչ եղավ: Դա չի նշանակում, որ ես կասկածի տակ եմ դնում, որ այդ գումարը մսխվել է: Ընդհանրապես, երբ միջազգային կազմակերպությունները նպատակային դրամաշնորհներ կամ վարկեր են տալիս, բյուջեում լինում են հատուկ ծրագրեր, որոնք մշակված են հենց այդ նպատակով ծախսելու համար: Կարծում եմ՝ «Հայաստան» հիմնադրամի հետ կապված, նաև ապօրինի ծագում ունեցող գույքից ստացվող գումարները նույն տրամաբանության մեջ պետք է լինեն: Այսինքն պետք է նպատակային լինեն, ոչ թե մտան բյուջե ու դրանից հետո ոչ ոք չգիտի, թե որտեղ ծախսվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում