Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելը պատահական չէ․ Ադրբեջանը պարտք ունի Ռուսաստանի առաջ ու եկել է դրանք վերադարձնելու ժամանակը

Ադրբեջանցի զինծառայողները պլանավորում են այս տարի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հովանու ներքո անցկացվող երկու միջազգային զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«2022 թվականին նախատեսվում է ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը ավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների: Մասնավորապես «Eternity-2022», «EFES-2022», «Անխախտելի եղբայրությունը -2022», «Ձմեռ-2022», «Միջազգային բանակային խաղեր-2022» և այլ միջազգային վարժանքներն ու մրցումները փորձի փոխանակման միջոցով կնպաստեն մեր զինծառայողների գիտելիքների և հմտությունների ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրության մեջ«Անխախտելի եղբայրությունը» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարժանքներից է, իսկ «Միջազգային բանակային խաղերը»՝ համալիր միջազգային մրցումներ են ՀԱՊԿ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ կոնկրետ այս զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը մեզ համար վտանգներ չի պարունակում։ Ավելին, ըստ մեր զրուցակցի, այն հայկական զորախումբը, որը նույնպես  պետք է մասնակցի այդ վարժանքներին, ըստ Վարդանյանի, կարող է նաև ուսումնասիրել ադրբեջանական Զինված ուժերի այդ կազմն ու նրանց մասին հետախուզական տվյալներ ստանա․«Այստեղ ես վտանգ չեմ տեսնում։ Բայց այն, որ  Ադրբեջանն արդեն ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժություններ է անում, այն որ արդեն խոսվում է ԵԱՏՄ-ի դիտորդ կամ անդամ դառնալու մասին․․․ Բաքվում այդ մասին ՌԴ վարչապետ Միշուստինն էր բացահայտ խոսում։ Սա ցույց  է տալիս, որ այո՛, Ադրբեջանը գնում է  դեպի այդ կառույցների հետ ավելի խորը ինտեգրում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ սա այլևս զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի առջև պարտքեր ունի ու այդ պարտքերը պետք է վերադարձնի․«Դրանք պատերազմի պարտքերն են, ինչի մասին բազմիցս խոսել են այլ  փորձագետներ ևս»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը գտնում է, որ եթե Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին, դա կլինի  Բաքվի կողմից կայացրած քաղաքական որոշում․«Ադրբեջանը երբեք էլ չի ցանկացել ներգրավվել այդ կառույցների մեջ, քանի որ դա կսահամանափակեր այդ երկրի ինքնիշխանությունը ու կմեծացներ  իր կախվածությունը Ռուսաստանից։ Բայց  հանգամանքների բերումով, ինչպես բազմիցս նշվել է, Ադրբեջանը որոշակի բաներ է խոստացել Ռուսաստանին, որը պետք է կատարի։ Մենք տեսնում ենք, որ եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը»։

Ինչ վերաբերում է այս հարցին Հայաստանի հնարավոր արձագանքին, Արմեն Վարդանյանը նշեց․«Իհարկե ցանկալի կլինի, որ մենք թույլ չտանք, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ, բայց հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ինքնիշխանությունն ավելի է թուլացել, փոխարենը մեծացել է կախվածությունը Ռուսաստանից 44 օրյա պատերազմից հետո, նաև հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը  որոշում ընդունեց մեր շահերից չբխող գործողության մեջ ներգրավվել Ղազախստանում՝ միանշանակ Ռուսաստանի թելադրանքով, ապա ես թերահավատ եմ այն  հարցում, որ Հայաստանը կարող է վետո դնել Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին»։

Դիտարկմանը, թե կան նաև կարծիքներ, որ լավ կլինի, որ Ադրբեջանն էլ անդամագրվի այդ կառույցներին՝ դրանք ավելի շուտ կործանելու հեռանկարով, մեր զրուցակիցը նշեց․«Այդ կառույցները մեզանով չեն կործանվելու։ Դրանց առանցքը Ռուսաստանն է և դրանք փլուզվելու են այն ժամանակ, երբ Ռուսաստանն ինքը փլուզվի՝ ինչպես ժամանակին ԽՍՀՄ փլուզումից հետո փլուզվեցին դրա տնտեսական, ռազմաքաղաքական միավորները՝ Վարշավյան պակտը և այլն․․․ Այնպես որ այդ կառույցներն էլ կփլուզվեն, երբ Ռուսաստանը փլուզվի։ Մեր այնտեղ գտնվելը, մեծ հաշվով, որևէ բան չի փոխի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում