Saturday, 27 04 2024
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

Ավտորիտար վարչակարգերում իշխանությունը հնարավոր է պահել միայն բռնության միջոցով, Հայաստանը որևէ դեպքում այդ գործընթացին մասնակցություն չպետք է ունենա

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև Հայաստանի ընտրությունը եղել է հօգուտ առաջինի։ Դա նշանակում է, որ Հայաստանը, դե յուրե լինելով «ավտորիտար պետությունների ակումբում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ կազմում» կարողացել է դե ֆակտո պահել իր ժողովրդավարական ձգտումները, որն առաջին հերթին ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ժողովրդավարական ներուժի շնորհիվ է։ Ակնհայտ է, որ Ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելուց հետո (ի դեպ` միակը` ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմից) Հայաստանը չպետք է կատարի որևէ քայլ, որը կստվերի մեր պետության ընտրությունը հօգուտ ժողովրդավարության, որքան էլ մեզ փորձեն ներքաշել տարբեր գործընթացների մեջ։ Ղազախստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ պետություն է ուզում (իշխանությունները միշտ են փոփոխվող` լինի էվոլյուցիոն, թե ռևոլյուցիոն ճանապարհով), ուստի Ղազախստանի ներքին գործընթացներին միջամտելը մեր պետության շահերից չի բխում։ Էլ ինչ խոսք ՀԱՊԿ-ի մասին, որը ոչինչ չարեց մեր պետության տարածքային ամբողջականության խախտման դեպքում։

Առաջիկայում հետխորհրդային ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև կոնֆլիկտն էլ ավելի է սրվելու։ Եվ քանի որ ավտորիտար վարչակարգերում, ինչպիսին նաև Ղազախստանն է, իշխանությունը հնարավոր է պահել միայն բռնության միջոցով, ապա Հայաստանը որևէ դեպքում այդ գործընթացին մասնակցություն չպետք է ունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում