Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Կայացվել է խոշտանգման համար մեղադրական առաջին դատավճիռը. ոստիկանության 2 աշխատակից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

2019թ. մարտի 11-ին ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ:

Պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2019թ. մարտի 2-ին, 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Բ. Ա.-ն և նույն բաժանմունքի օպերլիազոր Ա. Հ.-ն, լինելով քաղաքացիական հագուստով, Երևանի մերտրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացի տարածքում՝ Ս. Տարոնցի և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում, տեսել են իրար հետ վիճող երիտասարդների, մոտեցել, բռնել նրանցից երկուսին՝ եղբայրներ Հ. և Ն. Առաքելյաններին, և չներկայանալով, որ ոստիկանության ծառայողներ են, քաշքշել են նրանց՝ պահանջելով հեռանալ:

Ոստիկանների գործողությունների արդյունքում եղբայրները, կարծելով, որ նրանք իրենց հետ վիճաբանող տղաների ընկերներն են, պատասխան քաշքշել են նրանց, ինչից հետո ուժ գործադրելով, տղաներին նստեցրել են ավտոմեքենան: Ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ընթացքում ոստիկանության նշված աշխատակիցները եղբայրներից մեկին՝ վերջինիս դեմքով դեպի առաջ կռացրած վիճակում, նրա կողմից դրսում իրենց քաշքշելու, իսկ ավտոմեքենայում պատասխան հայհոյելու համար պատժելու նպատակով ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռունցքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2019թ. հուլիսի 4-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Դատաքննության ընթացքում հետազոտված և մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝ դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության նշված երկու աշխատակիցները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:

Սա, ըստ էության, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով կայացված առաջին դատավճիռն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում