Saturday, 11 05 2024
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան

2022-ին Հայաստանի ճանաչելիությունը կմեծանա, ամբողջ Եվրոպան կխոսի Հայաստանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար ՎալերիԱշխեն Գործունյանը

-Տիկին Գործունյան, ինչպե՞ս Հայաստանը ամփոփեց 2021-ը։ Մասնավորապես, թեև խոստումներ էին տրվում, որ ներդրումային «բում» կլինի, սակայն ներդրումները չեն վերադարձել դեռ 2019-ի մակարդակին։ Նախկինում Դուք Հայաստանում ներդրումներ եք, հիմա, ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում Հայաստանում ներդրումների հոսքին։

-Իհարկե, տնտեսագետ չեմ, բայց կարծում եմ, համավարակը մեծ դեր է խաղում թե՛ հայաստանյան և թե՛ համաշխարհային տնտեսության մեջ։ Եվ սա կարծես չվերջացող համավարակ է։ Նախևառաջ, սրանով պայմանավորված որևէ ներդրող ռիսկերից խուսափելու համար չի ուզում ներդրումներ անել, ամեն մեկը մտահոգված է այս պանդեմիայով։ Ուստի ինձ չի զարմացնում, որ Հայաստանում մեծ ներդրումներ չեն լինում, հատկապես այն, որ Հայաստանի պարագայում ոչ միայն համավարակն է, այլ անկայուն վիճակը, լարվածությունը, դրա համար մարդիկ վախենում են ներդրումներ անել և կորցնել։ Բայց, իհարկե, պետք է հուսալ, որ վիճակը կկայունանա, և եթե կովիդը վերջանա, 22-ին այն հաղթահարվի, ինչպես խոստանում են, մյուս կողմից էլ սահմանային լարվածությունը թուլանա, հնարավոր է առաջիկա տարիներին վիճակը դեպի լավը գնա։

Շատ կարևոր է, որ մանկական Եվրատեսիլում Հայաստանը փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ տարավ, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի եվրոպական երկրներից շատերը կլինեն Հայաստանում, սա շատ մեծ գովազդ է, քանի որ երկրի ճանաչելիությունը կմեծանա, ամբողջ Եվրոպան կխոսի Հայաստանի մասին։ Եվ, անշուշտ, սա նաև լավ է Հայաստանի տնտեսության, տուրզիմի համար, դրա համար շատ ուրախ եմ։ Տարին այս առումով լավատեսության շղարշի, հույսի վրա ենք ավարտում, միայն թե նորից ազերիները չխանգարեն։

-Ի՞նչն է Ձեզ խանգարում Հայաստանում ներդրումներ անելուն։

-Դուք գիտեք, որ տարիներ շարունակ ես դատական գործընթացների մեջ էի Հայաստանում, գիտեք, թե ինչ տեղի ունեցավ իմ բիզնեսների հետ և թե ինչպես ես հեռացա Հայաստանից։ Հեղափոխությունից հետո ես առաջին հերթին սպասում էի արդարադատության վերականգնմանը, որ այս առումով կոնկրետ քայլեր կարվեն, սպասեցի շատ երկար՝ հուսալով, որ շատ բան փոխվի, բայց մինչև հիմա չի փոխվել, արդադատությունը չի վերականգնվել։ Սա, անշուշտ, ինձ մեծ կասկածների մեջ է պահում։ Եթե ես ներդրումներ եմ անում, ես պետք է վստահ լինեմ, որ պաշտպանված եմ, բայց առայսօր Հայաստանում այդ վստահության պակասը կա։ Չեմ ասում՝ ամենուր դա կա, բայց գոնե Ֆրանսիայում դու գիտես, որ եթե արդար ես, գիտես որ արդար դատավարություն կլինի, եթե քեզ խաբեն, շորթեն, ոչ թե դատավորին կաշառելով հարցը լուծեն, ինչպես Հայաստանում է։ Ամենավատ բանն այն է, որ դու եթե վստահություն չունես և չես կարող ներդրումներ անել Հայաստանում։

-Առհասարակ մտածո՞ւմ եք այստեղ ներդրումներ անելու մասին։ Ո՞ր դեպքում է դա հնարավոր։

-Ես արդեն մեծ եմ, ուժ չունեմ ներդրումներ անելու, բայց իմ երեխաները շատ ոգևորված էին հեղափոխությունից հետո, շատ մեծ ցանկություն ունեին գալ Հայաստան, ներդրումներ անել։ Իրենք ասում են՝ մեր երկիրն է Հայաստանը, շատ սիրում են Հայաստանը և շատ մեծ հույսեր և սպասումներ ունեին։ Ես ասում էի՝ մի այդքան ոգևորվեք, սպասենք, եթե արդարադատությունը փոխվի, կգամ ձեզ հետ, ինչքան որ կարող եմ, օգտակար կարող եմ լինել ձեզ համար։ Իրականում նախընտրում էի տեսնել այդ փոփոխությունները նախ արդարադատության մեջ, որ հանգիստ ներդրումներ արվեին։

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2022-ից։

-Ես ցանկանում եմ, որ փոփոխությունները շարունակվեն, կառավարությունը պետք է հայրենիքի համար աշխատի, արդարադատությունը գործի, և, անշուշտ, միայն լինի խաղաղություն, որ մեր երկիրը կարողանա շունչ քաշել։ Որքան էլ մենք փոքր երկիր ենք, միևնույն է, շատ սիրուն երկիր ունենք, և մենք շատ ենք սիրում Հայաստանը։ Ես համոզված եմ, որ եթե հանգիստ երկիր ունենանք և ճիշտ կառավարություն, հայերն իրենց գեների մեջ աշխատասեր են, և Հայաստանն այդ դեպքում կարող է շատ զորավոր տնտեսություն ունենա և երկիրը կծաղկի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում