Sunday, 16 06 2024
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն

Այդ գումարները «Գազպրոմին» տալու փոխարեն մենք կարող ենք ծախսել արևային էներգետիկայի զարգացման վրա

2022-ի փետրվարի 1-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումը ապահովելու համար հայկական կողմը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ:

Հայաստանը պարտավորություն է ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը։ Բայց ներդրումները չեն վերադարձվել, ավելին՝ ավելացել են կայանի վերակառուցման համար գոյացած վարկային պարտավորությունները։

Այս խնդիրը լուծելու համար Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնության են եկել, որ 10 տարի շարունակ՝ 2022-ի փետրվարի 1-ից, «Հրազդան-5» կայանի կայուն շահագործումը ապահովելու համար, հայկական կողմը ընկերությանը տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլարի չափով դրամական միջոցներ, այսինքն ընդհանուր 300 մլն դոլարից ավելի: Այդ համաձայնագրի շրջանակներում առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր է դառնում ունենալ ռուսական գազի կայուն գին՝ 165 դոլար 1000 խմ-ի համար:

Այս ամենի «հիմքը» խայտառակ պայմանագիրն է, որ Հայաստանին դե ֆակտո պարտադրվեց 2013 թվականի դեկտեմբերին՝ Պուտինի Հայաստան այցի ընթացքում:

Պայմանագրով «Գազպրոմը» Հայաստանի հանդեպ այսպես ասած գազային մոնոպոլ իրավունքներ ստացավ մինչև 2043 թվական, Հայաստանը ստաձնեց որոշակի շահութաբերություն ապահովելու պարտավորություն:  Այս թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ իր կարծիքով, այս գործարքը կարող է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական որոշման արդյունք լինել. «Մեր նկատմամբ Ռուսաստանի ամենաարդյունավետ ու ազդեցիկ գործիքներից մեկը միշտ էլ եղել է  գազի մատակարարման խնդիրը: Մենք հիշում ենք, որ 2013-ին կնքվեց գազի վերաբերյալ պայմանագիր մինչև 2043 թվականի համար: Այսինքն  պատերազմից հետո ստեղծված իրավիճակում այս պայմանագիրը որոշակի քաղաքական ենթատեքստ ունի: Տնտեսական առումով, սա այնքան էլ հասկանալի չէ, որովհետև մենք կարող էինք այդ գումարները  ծախսել օրինակ, արևային էներգետիկայի զարգացման վրա, որով Հայաստանն ուժեղ է որպես արևային պետություն:

Արևային էներգետիկան հիմա էժանանում է, որովհետև արևային պանելների համար բջիջների արտադրությունն աշխարհում էժանացել է: Հայաստանում մի քանի կազմակերպություններ կան, որոնք այդ բջիջների հիման վրա պանելներ են արտադրում: Այսինքն մենք կարող էինք խթանել արևային էներգետիկան և ունենալ ավելի էժան երաշխավորված էներգետիկ ռեսուրսներ»,-ասաց Մակարյանը՝ հավելելով, որ իհարկե, մտահոգիչ է այս գործարքը, քանի որ հարկադրված ենք որոշակի քաղաքական ճնշումների մեջ ընկնել:

Հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ 2013-ին կնքված ամոթալի պայմանագիրը ական է Հայաստանի տնտեսության տակ դրված, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ արդեն ոչ: Եթե այն ժամանակ համարում էինք ական, որովհետև այն ժամանակ արևային էներգետիկան քիչ էր մուտք գործել Հայաստան, նաև թանկ էր, ապա հիմա էականորեն էժանացել է: Եթե Հայաստանը մտածում է, որ ինքը պետք է գազի այն մասը, որն օգտագործում է էներգետիկ ռեսուրսների վրա, փոխարինի արևային էներգետիկ ռեսուրսներով, այդ դեպքում արդյունաբերության մեջ, փողոցներում, շատ տներում հոսանքի մատակարարումը կապահովի արևային էներգետիկայով: Գազը կմնա միայն որպես ջեռուցման կամ կենցաղում օգտագործվող ռեսուրս: Եթե մենք էլեկտրական հոսանքն էժանացնենք և ստեղծենք այլ աղբյուրներով, մենք կարող ենք գազի դերակատարությունը նվազեցնել: Մենք կարող ենք 2-3 տարում 50 տոկոսով նվազեցնել գազի կիրառումն արդյունաբերության համար՝ այդ փոխարինելով արևային էներգետիկայի ռեսուրսներով, իսկ մի քանի հետո նույնիսկ 30 տոկոսի հասցնել գազի օգտագործումը: Այսինքն արևային էներգետիկայի զարգացման շնորհիվ գազի դերակատարությունը կնվազի և այլևս դա ական չենք կարող համարել: Բացի այդ, արևային էներգետիկան տեխնոլոգիապես ավելի մաքուր է»:

Գագիկ Մակարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պետք է մտածի արևային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ. «ՀԷԿ-երի դերակատարությունը Հայաստանում արդեն բավականին նվազել է, քանի որ շոգի պատճառով ջրային ռեսուրսները նվազում են, գետերը ցամաքում են, ՀԷԿ-երը ամռան ամիսներին վնասով են աշխատում: Ատոմային էներգետիկան մեզ մոտ դժվար է զարգացնել, որովհետև լուրջ ռեսուրսներ են պահանջվում ԱԷԿ կառուցելու համար: Մյուս այլընտրանքը մնում է արևային էներգետիկան»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում