Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստան-ՆԱՏՕ. պատրանքից զերծ կարևոր անհրաժեշտություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ալիևի հետ հանդիպումից հետո ի պատասխան հարցի, թե արդյո՞ք դաշինքը կարող է նպաստել Հայաստանին խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկի հետ համաձայնության բերելուն, պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն չեզոք է հայ-ադրբեջանական խնդրում: Ի՛նչ է սա նշանակում: Թվում է, որ ընդամենը հերթապահ հայտարարություն է, որ ՆԱՏՕ-ն, ի դեպ, արել է միշտ, պարբերաբար: Բայց, իրական քաղաքական տողատակում Ստոլտենբերգի հայտարարությունն անշուշտ զուտ հերթապահ չէ, հերթականը չէ: Այդ հայտարարությունը թերևս նաև շոշափում է մի կարևորագույն խնդիր, որ 44-օրյա պատերազմից ի վեր առկա է նախ և առաջ Հայաստանում, հայ ժողովրդի մոտ, և բացի այդ նաև ռեգիոնալ քաղաքական քննարկումներում: Դա Թուրքիայի մասնակցությունն է պատերազմի հրահրմանն ու դրա վարմանը, նաև Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությանը Ադրբեջանում: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է: Ըստ այդմ, Ստոլտենբերգի խոսքն այն մասին է, որ ՆԱՏՕ-ն չունի Թուրքիայի «ոչ չեզոքության» համար պատասխանատվություն: Ստոլտենբերգին ի վերջո հայտնի է, որ Թուրքիան դաշինքի անդամ է, և այդ անդամը բոլորովին չեզոք չի եղել թե պատերազմում, թե չեզոք չէ հետպատերազմյան շրջանում: Եվ չի եղել չեզոք երբևէ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այդ ամենը իմանալով հայտարարում է, որ ՆԱՏՕ չեզոք է, և ուրեմն, տողատակում ասում է, որ ՆԱՏՕ պատասխանատվություն չի կրում Թուրքիայի համար, կամ՝ չի ուզում, կամ՝ չի կարող: Թերևս չի ուզում, թեև անշուշտ այնպես էլ չէ, որ հենց ուզեց՝ մի շարժումով կարող է կանգնեցնել Թուրքիային: Որովհետև այդ հարցը որոշում է ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ դրա առաջատար մի քանի երկրի քաղաքական ռազմավարություն, ինչը արդեն դառնում է շատ բարդ ու հակասական միջավայր: Եվ, ի վերջո, ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ն ձգտի իր անդամին կանգնեցնել մի ռեգիոնում, որը Ռուսաստանը համարում է իր կենսական անվերապահ շահերի գոտի:

 

Մտածել, թե դա կախված է Հայաստանի դիրքավորումից, թերևս կլինի միամտություն, իսկ առնվազն մեզ հետ կատարվածից հետո մենք չունենք միամիտ լինելու իրավունք: Վրաստանն էլ հայտարարել է եվրաատլանտյան կուրսի մասին, բայց ՆԱՏՕ-ն այստեղ էլ բացարձակ չի շտապում իր ուղիղ պատասխանատվության հարցում և խոշոր հաշվով եվրաատլանտյան բեվեռը այդ խնդրի «սպասարկումը» կամ «իրացումը» «թողել» է Թուրքիային ու Ադրբեջանին, որպես Ռուսաստանի հավակնությունների հակակշիռ: Դրանով է նաև պայմանավորված հարևան Վրաստանում Անկարայի և Բաքվի մեծ ազդեցությունը տնտեսական, քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական առումներով: Ի վերջո նաև դրա վկայությունն է Վրաստան-Թուրքիա—Ադրբեջան ռազմական եռակողմ ֆորմատի գոյությունը: Ի դեպ, Բրյուսելում Ալիևի հետ Ստոլտենբերգի հանդիպումը, Ալիևի և ՆԱՏՕ-ի Խորհրդի հանդիպումը գուցե պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Այդ հանդիպումից պետք է երևի թե մտահոգվելու բան ունենա Վրաստանը: Միով բանիվ, այս իրավիճակում մտածումը, թե ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունը կօգնի զսպել թուրքական հավակնությունները, թերևս այդքան էլ իրատեսական չեն: Սա իհարկե չի նշանակում, թե Հայաստանը չունի ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը խորացնելու այլ իմաստ: Ավելին, այդ գործակցության հարցում Հայաստանի առաջնային մոտիվը պետք է լինի դաշինքի ռազմա-քաղաքական մեթոդաբանական հարուստ փորձի ներառումը հայկական անվտանգային համակարգի վերակառուցման գործում: Իհարկե այստեղ բոլորիս համար հասկանալի է ռուսական գործոնը և այն բարդությունը, որ առաջանում է դրա հետևանքով: Բայց այդ առումով մենք կարող ենք գտնել ՆԱՏՕ-ի հետ գործակցային աշխատանքի այսպես ասած «փափուկ սխեմաներ», որ կարող են լինել առանձին անդամ երկրների հետ երկկողմ հարաբերության միջոցով: Բայց, որ այդ առաջադեմ, արդիական փորձը և մեթոդաբանությունը խիստ կարևոր և օգտակար են ռազմական արդիականացման համար, կասկածից վեր է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում