Saturday, 27 04 2024
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Պետական պարտքը բացարձակ թվով միշտ աճելու է, և դրանում վատ բան չկա

Հայաստանի կառավարության պետական պարտքի ցուցանիշը մտահոգիչ ցուցանիշ սկսել է գրանցել 2020 թվականից և այն մինչ օրս պահպանվում է: Բանն այն է, որ այն հատել է 60 տոկոսի սահմանագիծը:

Հիշեցնենք, որ կառավարության պարտքը 2008-ից սկսած մինչև 2017 թվականը անընդհատ աճել է և 2017-ի տվյալներով կազմել է ՀՆԱ-ի 53,7 տոկոսը: 2018-ին նոր իշխանությունների գալուց հետո պարտքը սկսել է նվազել և 2019-ին արդեն 49,9 տոկոսի էր հասնում: Սակայն 2020 թվականին կապված կովիդով և պատերազմով, կառավարության պարտքը կտրուկ թռիչք է կատարել՝ աճելով 13,6 տոկոսով և կազմելով ՀՆԱ-ի 63,5 տոկոսը:

Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2021 թվականի ավարտին Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 60.8%-ը, իսկ արդեն 2022 թվականին՝ 60.2%-ը և մինչև 2026 թվականը կապահովվի 60%-ից ցածր մակարդակ:

Թեև կառավարությունը լավատես է, սակայն փաստն այն է, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում պետական պարտքը 15.6%-ով աճել է. հոկտեմբերի վերջի դրությամբ այն 9 մլրդ 209 մլն դոլար է։

Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները, այս տարվա առաջին տասը ամիսների ընթացքում պարտքն աճել է մոտ 1 մլրդ 241 մլն դոլարով կամ 15.6%-ով։

Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին պարտքը կշարունակի աճել, սակայն Կառավարությունը հույս ունի, որ նույն ընթացքում տնտեսական աճն ավելի բարձր տեմպեր կգրանցի, և պարտքի բեռը կթեթևանա։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Պետական պարտքը բացարձակ թվով միշտ աճելու է, և դրանում վատ բան չկա։ Այլ հարց է, թե ՀՆԱ-ի նկատմամբ ինչ տոկոս է լինելու։ Դա էլ բյուջեով հստակ ֆիքսված է, և նախատեսված է, որ հաջորդ տարի հետ ենք գալու ՀՆԱ-ի 60 տոկոսի շրջանակներում»:

Դիտարկմանը, որ երբ իրենք եկան իշխանության, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը անհամեմատ ցածր էր, քան 60 տոկոսը, Ձեր կանխատեսմամբ՝ մոտավորապես երբ այս ցուցանիշը կհասնի 2018-ի ցուցանիշին, Թունյանն արձագանքեց. «Երբ եկանք իշխանության, այդ հարաբերակցությունը մոտ 60 տոկոս էր, որից հետո երկու տարի հաջորդաբար նվազեց, այսինքն՝ պետական պարտքի բեռը թուլացավ։ 2020-ին օբյեկտիվ պատճառներով՝ պատերազմ, կովիդ, ճգնաժամի արդյունքում պետական պարտքն աճեց, բայց երբ հարցնում եք երբ կվերադառնա, 2022-ի բյուջեով հստակ նշված է, որ հաջորդ տարվա տարեվերջին մենք հետ կգանք 60 տոկոսի մակարդակի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում