Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Բրյուսելում Հայաստանի համար առանցքային հանգրվանը

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության ծրագրի Վեհաժողովիին ընդառաջ Հայաստանում ուշադրությունը կենտրոնացած է դրա շրջանակում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման վրա, որի վերաբերյալ արդեն արվում են ընդհուպ բավականին հնչեղ կանխատեսումներ: Գործնականում սակայն, Բրյուսելի հանդիպումը ըստ էության տեղավորվելու է ընդհանուր գործընթացի այն տրամաբանության շրջանակում, որ առկա էր Սոչիի եռակողմ հանդիպմանն ու առկա է դրան հաջորդող զարգացումներում, այն էլ հակասական զարգացումներում:

Անկասկած է, որ Բրյուսելի հանդիպումը շատ կարևոր է, հաշվի առնելով այն, որ օրակարգը լինելու է մարդասիրական և պետք է ակնկալել, որ կհաջողվի դրական տեղաշարժի հասնել ռազմագերիների վերադարձի հարցում: Միևնույն ժամանակ սակայն, Փաշինյան-Պուտին բրյուսելյան հանդիպումից բեկումնային սպասումներ ունենալու փոխարեն, հայկական հանրությանը թերևս արժե առավել առարկայորեն կենտրոնանալ Արևելյան գործընկերության ծրագրի վրա: Խնդիրն այն չէ, որ դա ավելի կարևոր է, քան արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրը իր ռազմա-քաղաքական անվտանգային և մարդասիրական կոմպոնենտներով: Այդ մասին խոսք լինել անգամ չի կարող: Պարզապես Բրյուսելի ձևաչափը մի շարք օբյեկտիվ իրողություններից ելնելով չի կարող լինել ազդեցիկ և վճռորոշ, եթե այն կտրված կամ առավել ևս հակադիր է Սոչիի ձևաչափին: Սա է հարցը, հետևաբար Բրյուսելից ունենալ չափազանցված սպասումներ, կնշանակի հետո կանգնել հիասթափության առաջ: Մինդեռ, Բրյուսելում լուծվելու կամ քննարկվելու են Հայաստանի համար ռազմա-քաղաքական և անվտանգային առումով ոչ պակաս կարևոր հարցեր, արդեն ԵՄ ԱլԳ ծրագրի ձևաչափում: Մասնավորապես, խոսքը այն ֆինանսատնտեսական փաթեթի մասին է, որ Եվրամիությունը ծրագրում է հատկացնել ԱլԳ ծրագրի անդամ երկրներին, և այդ թվում խոշոր փաթեթներից մեկը՝ Հայաստանին: Ըստ էության, Հայաստանի համար նախատեսված է Վրաստանի մոտ 4 միլիարդ փաթեթից հետո երկրորդ խոշոր հատկացումը՝ մոտ 2,6 միլիարդ, որի գերակշռող մասը՝ դրամաշնորհ: Խոսել այն մասին, թե այդ հնգամյա հատկացումը ինչ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար տնտեսապես, նշանակում է ըստ էության չասել ոչինչ:

Եվրամիության այդ փաթեթը Հայաստանի համար թե տնտեսական, թե անգամ ռազմա-քաղաքական ներուժի բարձրացման համար կարևորագույն գործոն է, որը բնականաբար իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի արտաքին ինքնիշխան քաղաքականության ներուժի ավելացման հարցում: Հետևաբար, Բրյուսելին ընդառաջ Հայաստանի խնդիրը պետք է լինի հասնել այն բանին, որ ԱլԳ Վեհաժողովը լինի Հայաստանին հատկացումների փաթեթի եթե ոչ վերջնական հաստատման, ապա առնվազն քաղաքական որոշման հուսալի և թերևս անշրջելի ամրապնդման հանգրվան: Եվ ավելին, պետք է թերևս թույլ չտալ, որ այդ հարցը շաղկապվի արցախյան հարցում հայ-ադրբեջանական բանակցության և մասնավորապես ԵԽ միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման հետ: Որովհետև, Ադրբեջանը կանի ամեն ինչ, որպեսզի նաև այդ միջոցով առնվազն էապես հետաձգի Հայաստանին ֆինանսատնտեսական հատկացումների հեռանկարը: Առավել ևս, որ Ադրբեջանի համար նախատեսված է ընդամենը 100 միլիոն եվրոյի օգնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում