Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Հայ-իսրայելական հարաբերությունները «հարթեցման» փուլում են․․ Հայաստանի նոր դեսպանը շուտով կժամանի Իսրայել․ Էսկին

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

Իսրայելցի հրապարակախոս, քաղաքագետ Ավիգդոր Էսկինի կարծիքով՝ նկատելի է, որ հայ-իսրայելական հարաբերություններն այժմ հարթվում են․ «Իմ տեղեկություններով՝ . Հայաստանի Հանրապետության մշտական ​​դեսպանը շուտով կժամանի Իսրայել. Նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյի կլիմայական համաժողովի ընթացքում դրական զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ։ Դրական տրամադրվածության մասին է վկայում նաև արտգործնախարարների ներկայիս զրույցը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ կառավարության ղեկավար Նաֆթալի Բենեթը և արտգործնախարար Յաիր Լապիդը նախկինում բազմիցս հանդես են եկել Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին․ «Երկուսն էլ հասկանում են Նոյան տապանի երկրի աշխարհաքաղաքական արժեքը և պատրաստ են բաց երկխոսության»։

Ինչ վերաբերում է Երուսաղեմում հայկական ներկայությանը, ապա ըստ Ավիգդոր Էսկինի,  այն 53 տարի շարունակ հանգիստ է  ընթանում Իսրայելի վերահսկողության ներքո․«Առանձին բախումներ են տեղի ունենում Սուրբ Գերեզմանում, որտեղ հակամարտություններ են ծագում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և Արևելյան եկեղեցու  ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու: Այս միջադեպերը կարող են լուծվել կրոնական առաջնորդների միջև ուղիղ երկխոսության միջոցով: Իսրայելն ընդհանրապես այս գործում կողմ չէ»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ինքը հուսով է, որ  որ մոտ ապագայում Հայաստանը ոչ միայն Իսրայելում դեսպանություն կբացի, այլև մշակութային կենտրոն․ «Շատ կարևոր է զբաղվել լուսավորչական աշխատանքով՝ վերհիշելով հին հայկական ավանդույթը և վերածնելով այն։ Արժե հիշեցնել իսրայելցիներին, որ, ի տարբերություն շատ այլ եկեղեցական ուղղությունների, հայ աստվածաբանները չեն քարոզել թշնամություն և մերժում Իսրայելի ավանդույթների նկատմամբ։ Կա ամուր պատմական հիմք մեր երկրների միջև կառուցողական կապերի հաստատման համար»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում