Ռազմական դատարանը հրապարակել է 2005 թ. Լիբանանի սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով մեղադրական 47 էջանոց արձանագրությունը:
Նախաքննության արդյունքները հայտնի դարձան 2011թ. հուլիսի վերջին, երբ ռազմական դատարանը հայտնեց սպանության 4 կասկածյալների անունները, որոնք բոլորն էլ շիական «Հիզբուլլահ» խմբավորման անդամներ են: «Հիզբուլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը, ով պնդում էր, թե ահաբեկչությունը Իսրայելն է կազմակերպել, հայտարարել էր, որ թույլ չի տա շարժման անդամներին մեղադրել Հարիրիի սպանության մեջ, մինչդեռ իշխանություններին հրահանգ էր տրվել ձերբակալել նրանց:
Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին սպանվել էր 2005 թ. փետրվարի 14-ին, երբ նրա մեքենայի առաջ ռումբ էր պայթեցվել։ Սպանության մանրամասները պարզելու և մեղավորներին հայտնաբերելու համար Հոլանդիայի Լեյդշենդամ քաղաքում կազմվել էր ՄԱԿ-ի հատուկ ռազմական դատարան։