Sunday, 19 07 2026
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

Ծուղակ, որ հյուսվում է Հայաստանում, իսկ Բաքվում՝ ոչ

Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է տեղեկությունը, թե նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում: Այդ տեղեկությունը նոյեմբերի 22-ին հայտնվեց հայկական մամուլում, ինչ որ Բորիս Ավագյանին արվող հղումով: Արտգործնախարարության մամուլի խոսնակը «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան նշել է, որ այդպիսի հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա, լինելու դեպքում հանրությունը տեղյակ կպահվի: Խոսնակը նշել է, որ քննարկվում են հանդիպումների տարբեր ձևաչափեր: Ինչո՞ւ է Հայաստանի այսպես ասած ռուսամետ շրջանակների պատկանող մեդիայում հայտնվում այդպիսի տեղեկություն, առաջացնելով աժիոտաժ և բնականաբար պաշտոնական պարզաբանման անհրաժեշտություն, իսկ ադրբեջանական տիրույթում՝ ոչ:

Ավելին, ադրբեջանական տիրույթում տարածվում է Հայաստանի ԱԳՆ պարզաբանում-հերքումը, թե 26-ին լինելու է այդպիսի եռակողմ հանդիպում: Ընդ որում, հարցն այն չէ՝ լինելու, թե ոչ, այլ այն, թե ինչպիսի տեղեկատվական ծուղակներ են ստեղծվում Հայաստանի մեդիադաշտում, որոնք դառնում են Հայաստանի դեմ արդեն ավելի լայն հակաքարոզչության հիմք՝ այսպես ասած Երևանի հակառուսական քաղաքականության մասին: Հակաքարոզչություն, որի նոր ալիքը ծավալվեց այն բանից հետո, երբ տարածվեց տեղեկություն Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածության մասին: Դրանից հետո թե ռուսական, թե ադրբեջանական մեդիատիրույթում սկսվեց այն մտքի գեներացիան, որ դա Երևանի այսպես ասած հակառուսական քաղաքականության ծիրում է, կարծես Ալիևին «զոռով» էին քարշ տալիս Բրյուսել: Սակայն, բանն այն է, որ ալիևյան տեխնոլոգիաները վաղուց են սերտաճած ռուսական փորձագիտական և մեդիադաշտի ահռելի մասի հետ՝ փոխշահավետ տրամաբանությամբ, և ձեռք-ձեռքի տված գործի անցան բրյուսելյան հանդիպման մասին տեղեկությունից հետո, այդպիսով փորձելով հավելյալ ճնշման տակ դնել Երևանը՝ տեղեկատվական, քաղաքական, հոգեբանական: Այստեղ է թերևս հարցի պատասխանը, թե ինչու՞ օրինակ այդպիսի հանդիպումների մասին «արտահոսքերը» տեղի են ունենում հայաստանյան մեդիադաշտում, իսկ Բաքվում՝ ոչ, չառաջացնելով Ադրբեջանի ԱԳՆ պարզաբանումների անհրաժեշտություն: Միաժամանակ, այս իրողությունները հերթական անգամ ի ցույց են դնում Հայաստանում տեղեկատվական անվտանգությանն ու տեղեկատվական քաղաքականությանն ուղղված հիմնարար քայլերի անհրաժեշտությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում