Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Իսրայելը մերժել է Թուրքիայից ներողություն խնդրելու ԱՄՆ-ի առաջարկը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ Թուրքիայից ներողություն խնդրելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջարկը։

Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը դեռ չի պլանավորել ներողություն խնդրել Թուրքիայից։ Իսրայելական Haaretz թերթի տվյալներով՝ երեքշաբթի օրը Քլինթոնը հեռախոսազրույց էր ունեցել Նեթանյահուի հետ, որի ընթացքում պահանջել էր, որ Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայից, ինչը կնպաստի թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը։

Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ի գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռը՝ մարդասիրական օգնություն» կարգախոսով, վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմի» վրա, որը 10 տոննա հումանիտար օգնություն էր տանում Գազա:

Հարձակման հետևանքով 16 մարդ սպանվեց, մոտ 30-ը՝ վիրավորվեց: Զոհվածների թվում էին Թուրքիայի 9 պաղեստինամետ քաղաքացիներ: Իսրայելը վստահեցնում էր, որ 6 նավերով Գազայի հատված ուղևորվող շուրջ 700 ակտիվիստները նաև զենք են կրել:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դա որակեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ իրենց քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելը զբաղվում է «ծովահենությամբ»։

Դրանից հետո թուրքական կողմն Իսրայելից շարունակ պահանջում է ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել տուժածների ընտանիքներին, ինչը, ըստ իսրայելական կողմի, նշանակում էր հանձնվել ահաբեկչությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում