Sunday, 16 06 2024
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

Ռուսաստանի վերաբերմունքը նորություն չէ. մեր դիվանագետները պետք է այդ ամենից եզրակացություն անեն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատսխանել է Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը

 Այս տարվա մայիսին ՀԱՊԿ-ն այդպես էլ անարձագանք թողեց Հայաստանի դիմումը, որը կապված էր Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու հետ: Հիմա էլ պարզվում է, որ ՀԱՊԿ-ը «ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողին»: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է իրավիճակը և ինչ կարող ենք անել մենք, որպեսզի ՀԱՊԿ-ն անարձագանք չթողնի մեր դիմումները, նաև հասցեական գնահատականներ հնչեցնի:

Չլինելով պետական գործիչ, ես կարող եմ հանդես գալ որպես հայ համայնքի ներկայացուցիչ: Նշեմ, որ մեր համայնքում շատ բորբոքված ընդունեցին երեկ Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա և մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում հայկական կողմի հայկական կողմի պասիվ, ոչ ժամանակին, ուշացած  արձագանքներին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերմունքին, դա նորություն չէ և առաջին անգամը չէ: Հայ քաղաքական գործիչները, մեր դիվանագետները պետք է այդ ամենից եզրակացություն անեն, հասկանան, որ չի կարելի միշտ հույսը դնել միայն արտաքին կողմի վրա: Հայաստանը պետք է իր փիլիսոփայությունը փոխի: Չնայած կա Սփյուռք, որը միշտ էլ բարեգործական և այլ ոլորտներում կարող է իր օգնությունը ցուցաբերել, բայց գալիս է  մի պահ, երբ Հայաստանն ինքը պետք է կայանա և ներկայանա որպես ինքնիշխան սուբյեկտ և դա ապացուցի: Դրա համար պետք է լինեն ազգասեր իշխանություններ Հայաստանում, այնպիսի գործիչներ, որոնք հասկանում են՝ ինչ պետք է անեն, ունենան գաղափար և տեսնում են հորիզոնը: Հայաստանի այսօրվա  քայլերից չի երևում, որ հորիզոնը երևում է և հասկանում են, թե ինչ են ուզում անել, ուր են տանում երկիրը: Եթե բաց արտահայտվեին, թե ինչ են ուզում անել, ուր են ուզում տանել, մարդկանց ավելի հասկանալի կլիներ: Բայց պարզ է, որ չկա ոչ մի ծրագիր, միակ ծրագիրն այն է, որ իշխանությունը չկորցնեն:

Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել հայկական Սփյուռքը, մասնավորապես, Ռուսաստանում:

Մենք միշտ մեր հնարավորությունների սահմաններում արձագանքում և մեկնաբանում ենք դեպքերը, չենք թողնում, որ իրադրությունն այնպես ընթանա, ինչպես թուրքական հովանավորությամբ լրատվամիջոցներն են հրամցնում: Բայց մենք դա անում ենք մեր հնարավորությունների սահմաններում, քանի որ չունենք ոչ մի թիկունք ոչ ֆինանսական, ոչ տնտեսական: Իսկ թուրքականի հնարավորությունները շատ մեծ են, նրանք ունեն պետական հովանավորություն: իսկ մենք մեր այսպես ասած, «ֆիդայական» հնարավորությունների սահմաններում աշխատանքներ ենք տանում: Նույնը նաև իրավաբանական ոլորտում է. պաշտպանում ենք մեր հայրենակիցներին՝ ներկայացնելով հայցադիմումներ թուրքամետ գործիչների դեմ: Ինչ-որ տեղ հաջողում ենք, ինչ-որ տեղ՝ ոչ, քանի որ այստեղ էլ Ռուսաստանի դրությունը  դժվար է, բոլոր կողմերից սանկցիաների տակ է գտնվում, հետևաբար այստեղ օբյեկտիվության մասին շատ պայմանականորեն կարելի է խոսել: աԱյն, ինչ հնարավոր է անել եղած պայմաններում, առանց կապնվելու հայկական դիվանագիտական կամ որևէ համայնքային կառույցների հետ, մենք դա անում ենք: Շատ դեպքերում մեր ձայնը լսելի է: Մասնավորապես, վերջերս մարշալ Խամփերյանցի արձանի հետ կապված շատ մեծ աղմուկ բարձրացրեցինք այստեղ և հասանք հաջողության: Արդեն ԱԳՆ-ից ունենք պատասխան, որ ստուգում են այդ փաստերը, ըստ որի Խամփերյանցի արձանն են վերացրել: Այստեղի մեր հնարավորությունների պայմաններում դա շատ էական բան է: Բացի այդ, մենք անցկացրեցինք միջազգային կոնֆերանս, որին մասնակցեցին տարբեր գիտական գործիչներ տարբեր երկրներից, այդ թվում սփոյւռքահայությունից:  Որոշեցինք ստեղծել մի խումբ, որը պետք է կիրառական ոլորտում զբաղվի տարբեր պետություններում  հայկական հոգևոր մշակույթի, արձանների պաշտպանության խնդիրներով:

Ընդհանրապես, Ռուսաստանի կեցվածքը, ՀԱՊԿ-ի անտարբեր մոտեցումը տեսնելով, արդյոք Հայաստանը չպետք է հրաժարվի այդ կառույցից:

Ես ավելի լայն կդնեի հարցը. ես չգիտեմ որևէ տեղ, որ այդ ՀԱՊԿ կոչված կառույցը որևէ ձևով իր կայունությունն ապացուցած լինի, որ ինքը գոյություն ունի: Հազար ու մի դեպքեր են եղել, երբ ՀԱՊԿ-ը պետք է որ որևէ քայլ աներ, սակայն ես չեմ տեսել որևէ դեպք, որ ՀԱՊԿ-ը համարժեք արձագանքած լինի: Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում Բելառուսի սահմաններին, իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ը, չկա այդ կառույցը, որևէ ձևով չի արձագանքում: Դա մի պայմանական, թղթի վրա ստեղծված կառույց է, որտեղ շատ լուրջ թղթաբանություն է գնում, ժողովներ, կոնֆերանսներ են անցկացնում, բայց իրականում ես չեմ հիշում մի դեպք, երբ նա դրսևորի իրեն որպես ռազմական կառույց: Ասենք, հիմա Ռուսաստանը Ղրիմում ունի խնդիրներ, բայց ո՞ւր է ՀԱՊԿ-ը, որը գուցե կաջակցեր Ռուսաստանին: Միգուցե կգա մի պահ, որ այդ կառույցն իրեն կդրսևորի, բայց այս պահի դրությամբ դեռ նման դեպք մենք չենք տեսել: Հասկանալի չէ, թե այդ որ դեպքում է ՀԱՊԿ-ն իր ուժն ու հեղինակությունը ռազմական դաշտում ցույց տալու: Եթե նայենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներին, նրանք բոլորն իրար մեջ խնդիրներ ունեն: Ռուսաստանն է, որ այդ կառույցի շինարարն ու գաղափարախոսն է, բայց մնացած անդամների կողմից չկա  ինչ-որ միասնական մոտեցում: հետո պարզ է, որ դա ՆԱՏՕ-ի դեմ է ստեղծված, բայց դեռ չկա մյուս երկրների կողմից այդ կառույցին աջակցելու ձգտում: Միայն Հայաստանն է, որ միշտ հայտարարում է, որ աջակցում է ՀԱՊԿ-ին և դա գործով է ցույց տալիս՝ Սիրիա ուղարկելով իր զինվորներին: Հայաստանը շատ ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ-ի միջոցառումներին, զորավարժություններին, զինվորներ է ուղարկում: Բայց ՀԱՊԿ-ն  այսօր զուտ պայմանական կառույց է: Այնպես որ ՀԱՊԿ-ի հետ այսօր շատ հույս կապել չարժե, պետք է ունենալ ուղղակի կապեր տարբեր պետությունների հետ: Դա այսօր ավելի գործուն բանաձև է:  Նախկին Խորհրդային Միության տարածքներում կոլեկտիվ բանաձևը երբեք չի արդարացրել իրեն թե ռազմական, թե տնտեսական ոլորտներում: Մասնավորապես, Հայաստանը խնդիր է ունեցել հայկական վարորդական իրավունքների հետ կապված, միգրացիոն ոլորտում ևս այսօր չեն երևում այդ ԵԱՏՄ կոչվածի ստեղծած հավասար հնարավորությունները: Ղրղզստանի, Բելառուսի քաղաքացիներն այսօր Ռուսաստանում ավելի շատ իրավունքներ ունեն, քան ՀՀ քաղաքացիները, մասնավորապես, քաղաքացիություն ստանալու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում