Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ընդունել է Ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն ընդունել է Ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրայր Ճէպէճեանին: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային արխիվից։

Գրիգոր Արշակյանը հյուրին է ներկայացրել արխիվի գործունեությունն և ընդգծել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փաստաթղթային ահռելի հավաքածուի կարևորությունը, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:
Հրայր Ճէպէճեանն անդրադարձել է Միացյալ աստվածաշնչային ընկերության գործունեությանը՝ նշելով, որ այն գործում է աշխարհի շուրջ 190 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

Զրուցակիցները երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու գիտահետազոտական, մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում անդրադարձել են Մերձավոր և Միջին Արևելքում գտնվող մեծածավալ հայկական արխիվների հետագա ճակատագրին և դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորություններին: Քննարկվել է նաև Միացյալ աստվածաշնչային ընկերության՝ ԱՄՆ-ում, Լիբանանում, Եգիպտոսում գտնվող արխիվները, հատկապես լիբանանահայ հայտնի ակնաբույժ, հասարակական գործիչ, հրատարակիչ Ռոպէր Ճէպէճեանի անձնական արխիվը Հայաստան տեղափոխելու հարցը:

Հիշեցնենք, որ Հրայր Ճէպէճեանը հեղինակ է գիտական-աստվածաբանական բազմաթիվ ուսումնասիրությունների: 2010թ. հրատարակել է իր առաջին հատորը՝ «Հայուն գոյապայքարի ճանապարհը», որում ամփոփված է հեղինակի 30 տարիների հոդվածների հավաքածուն: Աշխատանքային գործունեության ընթացքում ճամփորդել է աշխարհով, ուսումնասիրել համայնքների խնդիրներն ու հայ մարդուն, անդրադարձել հայկական իրողություններին, տեսել և զգացել է Սփյուռքը, և իր երկրորդ գիրքն այդպես էլ վերնագրել է՝ «Սփյուռքահայ կեանքեր, ինչպէս որ տեսայ», որն ընդգրկում է հեղինակի 2011-2017թթ. հոդվածները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում