Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ԱԱԾ-ն բացահայտել է ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների կոռուպցիոն ներգրավվածության մեկ տասնյակից ավելի դեպքեր

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողներն մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու կամ դրանց չափը նվազեցնելու և այդ կերպ իրենց լիազորությունների շրջանակներում նրանց օգտին գործողություններ կատարելու համար 2020-2021 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

«Վերոգրյալից բացի, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ հարկադիր կատարողներից մեկը, տեղյակ լինելով երկու քաղաքացիների կողմից մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցած 6.000.000 ՀՀ դրամ և 3.900.000 ՀՀ դրամ վարկային պարտավորությունների մասին, հիշյալ քաղաքացիներին համոզելու եղանակով դրդել է կեղծ սնանկության, մասնավորապես՝ նրանց կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում՝ պարտատերերին մոլորեցնելու և կուտակված պարտքերը չվճարելու նպատակով վերջիններին հորդորել է սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնել դատարան, ինչպես նաև սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը բավարարելու նպատակով կազմել և քաղաքացիական գործով դատարան ներկայացնել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ՝ փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ հնարավոր է եղել արհեստականորեն ավելացնել պարտատերերի քանակը, պայմանագրային պարտավորությունների չափերը, կեղծ հիմքեր ստեղծել նրանց մոտ անվճարունակության հատկանիշների առկայության և օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

Նշվում է, որ հարկադիր կատարողը վերը հիշատակված ակնհայտ ապօրինի գործողությունների, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության համար քաղաքացիներից մեկից 2021 թվականի մարտ և ապրիլ ամիսներին պահանջել և առձեռն ստացել է ընդհանուր խոշոր չափերի՝ 500.000 ՀՀ դրամ գումար կաշառք, իսկ մյուսից՝ 350.000 ՀՀ դրամ գումար կաշառք:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում քաղաքացիական գործով մասնակից անձի կողմից դատարան է ներկայացվել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ, բավարարվել է քաղաքացու՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը, իսկ պարտատերերին պատճառվել է խոշոր չափերի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս:

Քրեական գործի քննության ընթացքում, ի թիվս ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, առգրավվել են խնդրո առարկա կատարողական վարույթները, որոնց արդյունքում ձեռք են բերվել մեղսագրվող արարքներում հարկադիր կատարողների ներգրավվածությունը վկայող ակնհայտ տվյալներ:

Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 10 անձի, հարկադիր կատարողներից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են հարուցվել դատարան, որոնք բավարարվել են:

Քննության ներկա փուլի համատեքստում ազգային անվտանգության մարմինները շարունակում են ձեռնարկել ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն հանցապատկերի բոլոր հնարավոր դրվագները հայտնաբերելու, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև հարկադիր կատարողների կողմից համակարգային կոռուպցիոն չարաշահումների կատարման հնարավոր դրսևորումները կանխելու ու խափանելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում