Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ալիևը «մատնում» է իրեն, և շատերին Հայաստանում

Հոկտեմբերի 14-ի գիշերը Արցախում արձանագրվել է նոյեմբերի 9-ից հետո հրադադարի խախտման թերևս ամենածավալուն դեպքը, երբ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի մոտ Արցախի ՊԲ հենակետը, ինչի հետևանքով կա վեց վիրավոր: Բարեբախտաբար հայկական կողմը չունի զոհ: Վիրավորներից երկուսի վիճակը գնահատվել է ծանր, սակայն, ինչպես հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ վիրահատությունը անցել է հաջող և նրանց կյանքին չի սպառնում վտանգ: Ադրբեջանի զինուժը միաժամանակ կրակոցներ է արձակել շփման գծի այլ ուղղություններով:

Բնականաբար, առաջինը, որ փորձում են հասկանալ բոլորը, թե ինչո՞ւ է Ադրբեջանը գնացել այդ քայլին: Հնարավոր է իհարկե դիտարկել ամենատարբեր պատճառներ և վարկածներ: Թե որն է այդ ամենից ստույգ, բարդ է ասել, սակայն մի բան թերևս հստակ է, որ Բաքուն դժգոհ է ընդհանուր իրադրությունից, որ առկա է արցախյան հարցի շուրջ: Անկասկած է, որ մի կողմից ստիպված լինելով համակերպվել Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի ակտիվացման հետ, մյուս կողմից Ադրբեջանը ձգտելու է անել առավելագույնը այստեղ իրավիճակի կայուն զարգացում թույլ չտալու համար: Այս մասին առիթ եմ ունեցել գրելու և խոսելու դեռևս ամիսներ առաջ, նկատելով, որ ակնհայտորեն ծավալվում է ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստան որոշակի քննարկում, որը միտված է Մինսկի խմբի ակտիվացմանը:

Ժամանակի ընթացքում նկատելի դարձավ այդ տիրույթում փոխհամաձայնության հեռանկարը, իսկ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում տեղի ունեցած հանդիպումները խոսեցին գործնականացման մասին: Անշուշտ, պետք չէ ունենալ միատարրության պատրանք, անկասկած է, որ համանախագահ երկրներն ունեն բազմաթիվ մարտավարական և ռազմավարական տարամետ դիրքորոշումներ: Սակայն, դրանով հանդերձ նկատելի է, որ ծավալվում է ընդհանուր քննարկում և այն ստանում է առարկայական տեսք, ինչը մտահոգում է Բաքվին: Իսկ ռազմական շանտաժը այն գործիքն է, որ Ադրբեջանը կիրառել է գործնականում միշտ՝ Իլհամ Ալիևի իշխանության գալուց, կամ ավելի շուտ նավթագազային միլիարդների համը զգալուց հետո:

Միաժամանակ, Արցախում հրադադարի մասշտաբային խախտումը տեղի է ունենում Ռուսաստանում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, որն աչքի է ընկել նախ այսպես ասած բավականին անձնական ձևաչափով՝ դրանով թերևս ընդգծելով գործընկերային բովանդակության հանգամանքը, և հետո աչքի է ընկել քննարկումների վերաբերյալ ըստ էության խիստ սուղ տեղեկատվությամբ, անգամ արտահոսքերի մակարդակում: Այն աստիճան, որ Ադրբեջանը ստիպված էր ռուսական դաշտում իր գրպանի փորձագետի վերածված Կորոտչենկոյի միջոցով տեղեկություն տարածել, թե իբր Պուտինը համոզել է Փաշինյանին համաձայնել «միջանցքին»:

Իրականում, Ալիևը բավականին դժգոհ է Պուտին-Փաշինյան հանդիպման «արդյունքից» կամ իր համար դրա բացակայությունից: Այդ դժգոհության մասին կարծիք էի հայտնել դեռևս նախօրեին և Արցախում հաջորդած հրադադարի խախտումը վերհաստատում է այդ դժգոհությունը: Միևնույն ժամանակ անկասկած է, որ  Ադրբեջանը ունի նաեւ ընդհանուր ռազմավարություն՝ հրադադարի խախտումներով ազդել Արցախի բնակչության հոգեբանական վիճակի վրա, խթանել արտագաղթի մեծ հոսք եւ Արցախի հայաթափման այդ գործընթացն էլ դնել ռուս խաղաղապահների հարցը հետագայում դնելու մտադրության հիմքում:

Իրավիճակը մեծ հաշվով բավականին բազմազան և նուրբ շերտեր ունի, որոնք ենթակա են առանձին մանրակրկիտ դիտարկումների: Ընդհանուր առմամբ սակայն հարկ է հանգել թերևս մի եզրակացության: Հայկական կողմը չունի այլընտրանք, քան ապահովել հնարավորինս կայուն միջավայր և դրա շնորհիվ հնարավորինս արագ վերականգնել իր պաշտպանական կարողությունները և դիվանագիտական ճկունության հիմքերը: Պետք չէ ունենալ պատրանք, որ հայկական անվտանգության հարցերը լուծելի են որևէ խաղաղապահ կոնտինգենտով, սակայն ներկայումս խաղաղապահ կոնտինգենտի հանգամանքը պետք է օգտագործել առավելագույնս՝ ներքին կարողությունների վերականգնման համար:

Միաժամանակ, ներքին իրողությունների առումով, չափազանց տխուր և միաժամանակ խիստ մտահոգիչ է այն, ինչը ակնառու է դառնում այսպիսի իրավիճակներում: Հայաստանի տեղեկատվական և քաղաքական տիրույթում առկա են բավականին նկատելի խմբեր և շերտեր, որոնք պատրաստ են Հայաստանի ներքին կյանքում իրենց խմբային և անձնական նկատառումներից ելնելով «կապիտալիզացնել» Ադրբեջանի գործողությունները: Մեղմ ասած տխուր և մտահոգիչ էր արձանագրել, թե Հայաստանում որքան մարդիկ և շրջանակներ են գիտակցաբար, թե ենթագիտակցաբար սպասում Արցախից տագնապալի և ողբերգական տեղեկություններ, դրանք Հայաստանում անձնական նպատակների ծառայեցնելու անթաքույց մղումով: Սա իհարկե ոչ միայն բարոյական, այլև ազգային անվտանգության խնդիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում