Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 848 մարդ, ևս 23-ը՝ մահացել։
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 635 583 դեպք, որից 602 372 հիվանդ ապաքինվել է, 9 269-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 874 845 պատվաստում, օրական ՝ 3 442 պատվաստում: