Saturday, 27 04 2024
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ամբողջությամբ գործում է. լաբորատորիան ևս վերականգնվել է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը

Պարոն Թոքմաջյան, ձեր համալսարանի ուսանողների ճակատագիրը վերջնականապես որոշվե՞լ է:

Հիմա մասամբ տեղափոխվել ենք Իվանյանի անվան ռազմական նախկինում գործող վարժարանի տարածք: Մեր լաբորատորիայի համար տվել են համապատասխան տարածք, լրիվ կահավորել ենք, սկսել է գործել: Այսինքն արդեն ամբողջությամբ գործում է համալսարանը: Ներկայումս վերջնական թվերը չեմ կարող ասել, բայց նախորդ տարիների մոտ 75 տոկոսի չափ ընդունելություն ենք ունեցել: Շատ խիստ ենք մոտենում բացականերին հիմա, և փորձում ենք վերադառնալ մեր հին բնականոն հուն;

Քանի ուսանող ունեք, որքան են տեղափոխվել Երևան: Կա՞ն ուսանողներ, որ ընդհանրապես հեռացել են այս պատերազմից հետո:

Մենք հիմա հազար ուսանողից ավել ունենք, նախկինում 1300-1400-ի կարգի էր: Երևան տեղափոխվածների համար դասեր ենք կազմակերպում Երևանում, մինչև բնակարանների հարցերը կլուծվի,  բոլորը կտեղափոխվեն Արցախ: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը տեղափոխվեն Արցախ:

Իսկ մասնագիտությունների առումով  պատերազմից հետո ինչ փոփոխություններ կան:

Արդեն ասացի, որ նախկին տարիների համեմատ 75 տոկոսի չափով ընդունելություն ենք ունեցեի՝ հիմնականում ինժեներական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: Ուսուցումը լրիվ անվճար է այս պահին:

Առաջիկայում ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք:

Առաջիկայում ուզում ենք բնականոն գործունեությունը ամբողջությամբ վերականգնենք, խոսքը լաբորատորիաների և գրադարանի մասին է: Նաև Հայաստանի բուհերի հետ ինտեգրման գործընթացներ ենք ուզում սկսել, որ որոշ դասընթացներ գան էստեղ անցնեն: Հենց հիմա մենք Երևանում խումբ ունենք, որը տարբեր համալսարանների խմբերի հետ համագործակցում է: Մենք համագործակցում ենք պետական համալսարանի հետ, Տնտեսագիտական համալսարանի հետ, ագրարային համալսարանի հետ, նաև հիմա Սլավոնական համալսարանի հետ ենք լուրջ համագործակցություն սկսել, և գիտական կազմակերպությունների հետ:

Պատերազմից հետո համալսարանում մասնագիտական ուղղվածության փոփոխություններ եղե՞լ են:

Ոչ, ոչինչ չի փոխվել, ինչպես տեխնոլոգիական ուղղվածությունը եղել է, հիմա էլ շարունակվում է: Դասախոսական կազմը ևս հիմնականում նույնն է մնացել: Երևանից էլ են գալիս, հիմնականում պրոֆեսորներ: Ամսական 1-2 անգամ գալիս են, էստեղից գնում են Երևան, այնտեղ էլ են դաս տալիս: Առաջիկա 10-15 տարիների ընթացքում պետք է կարողանանք ձևավորել շատ ավելի հմուտ մասնագետներ: Անցած 30 տարիների ընթացքում բնագիտական և ինժեներական, նաև գյուղատնտեսական մասնագիտությունների գծով գիտական ներուժի բավական դեֆիցիտ ունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում