Վերջին շրջանում անընդհատ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորման մասին են խոսում ԱՄՆ-ն, Ֆրանսիան: Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ելույթում նշեց Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին: Այս փուլում որքանո՞վ է հնարավոր Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով բանակցությունների վերսկսումը: Մեկ տարի անց ինչ է փոխվել ադրբեջանական հռետորաբանության մեջ: Ալիևի վերջին ելույթները ինչ են ցույց տալիս: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: