Saturday, 18 07 2026
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք

Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել Ֆիզիկայի գիտավանի տարածքում իրականացվող շինարարության վերաբերյալ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Ֆիզիկայի գիտավանի տարածքում իրականացվող բազմահարկ շենքի շինարարության գործընթացի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«2021թ․ օգոստոս ամսից Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում (Ֆիզիկայի գիտավան, Ֆիզգորոդոկ) սկսվել է բազմահարկ շենքի շինարարության գործընթաց, որի իրավական հիմքերի օրինականությունը վիճահարույց է ինչպես տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքերի և գործընթացի ոչ օրինական լինելու, այնպես էլ՝ բուն շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինական պահանջների խախտումներով իրականացվելու առումով:

Ֆիզգորոդոկի կառուցապատման անօրինական գործընթացների շղթան սկսվել է 2004 թ.-ին, երբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը գիտավանի տարածքում 50,8 քմ մակերեսով նկուղի և 1976,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 2006 թվականին նույն տարածքը սեփականության իրավունքով վերագրանցվել է Անդրանիկ Բալասանյանի և «Ռատկո» ՍՊԸ անուններով, որոնք էլ ներկայում իրականացնում են շինարարությունը: Ուսումնասիրելով գործընթացին առնչվող փաստաթղթերը՝ կարող ենք հավաստել, որ տարածքի սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է ակնհայտ կոռուպցիոն սխեմայով։

2004 թ. մայիսի 4-ին վերը նշված դատարանը, բավարարելով Տ.Աղաջանյանի հայցը, պարտավորեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին (այսուհետ՝ կադաստրի կոմիտե) չափագրել Տ.Աղաջանյանի կողմից կառուցված բնակելի տան նկուղը և դրա հարևանությամբ գտնվող պարսպապատ հողամասը և ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Ինքնակամ կառուցված շենքերի և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում քննարկելու համար: 2005թ. փետրվարի 8-ին կադաստրի կոմիտեի կողմից դատարանի վերոնշյալ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, ինչը սակայն կրել է ակնհայտ ձևական բնույթ, քանի որ նույն թվականի դեկտեմբերի 26-ին կատարվել է սեփականության իրավունքի վերագրանցում Տ.Աղաջանյանի անվամբ, իսկ 2006թ. ապրիլի 28-ին և հոկտեմբերի 13-ին հաջորդաբար գրանցվել է Անդրանիկ Բալասանյանի և «Ռատկո» ՍՊԸ սեփականության իրավունքը:

Հարկ է արձանագրել, որ Ֆիզիկայի գիտավանի քննարկվող հատվածում սեփականության իրավունքի ծագումը և գրանցումը անօրինական է և վիճարկելի՝ ինչպես իրավական հիմքերի խեղաթյուրման, այնպես էլ՝ գործընթացում կոռուպցիոն դրսևորումների ակնհայտ լինելու հանգամանքով պայմանավորված:

Խնդրո առարկա 2004 թվականին հողամասը գտնվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ինչը պաշտոնապես չի հերքվել, ինչի պայմաններում հանրային սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ չէր կարող ծագել սեփականության իրավունք:Տվյալ տարածքում փաստացի որևէ նկուղային շինություն կամ այլ կառույց առկա չի եղել և մինչ օրս էլ առկա չէ, ինչը հնարավոր է պարզել տեղազննությամբ:

Կառույցի բացակայության պարագայում խոսք չէր կարող գնալ որևէ շինության 50 տոկոս ավարտվածության մասին, ուստիև «Ինքնակամ կառուցված շենքերի և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների համաձայն տարածքը կամ շինությունը ենթակա չէին կարող լինել օրինականացման:

Հարկ է արձանագրել, որ գործընթացում ողջ պետական ապարատը ստանձնել է «Ռատկո» ՍՊԸ-ի և շահագրգիռ այլ անձանց փաստաբանական ծառայությունը և հովանավորչությունը՝ անտեսելով հանրային շահը և տարածքի բնակիչների իրավունքները: Ակնհայտ ապօրինությունների պայմաններում Երևանի քաղաքապետարանի և կադաստրի կոմիտեի կողմից փաստացի որևէ գործողություն չի ձեռնարկվել ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի ծագման հիմքերի ակնհայտ ոչ օրինական լինելու հանգամանքը և հողային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անտեսմամբ սեփականության իրավունքի ճանաչման գործընթացը վիճարկելու համար: Ավելին, վերջերս ենթադրյալ և ապօրինի սեփականատիրոջը տրամադրվել է շինարարության թույլտվություն՝ անտեսելով նաև քաղաքաշինական պահանջները (այդ թվում՝ համալիր քաղաքաշինական փորձաքննության), ընդ որում Ֆիզիկայի գիտավանի բնակիչներին հետևողաբար մերժվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների վերաբերյալ հիմքերի տրամադրումը: Այս համատեքստում առավել կասկածելի և մտահոգիչ են ՀՀ իրավապահ մարմինների անգործությունը և գործուն ագրեսիան բնակիչների նկատմամբ:

Տարածքի բնակիչների բողոքների և հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով օգոստոսի 30-ին հարուցվել է քրեական գործ, սակայն նախաքննական մարմնի կողմից շինարարությունը կասեցնելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել, ինչը գործի հարուցման և նախաքննության շրջանակներում սեփականության իրավունքի ծագման օրինականությունը ստուգելու, դրանով իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործի բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական քննության սկզբունքի ապահովման պահանջից ելնելով՝ փաստացի ձևավորում է հանցագործությունն ամբողջական բացահայտելու, այդ թվում՝ դրա հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների վերականգնման, անհնարինություն: Մինչդեռ իրավապահ մարմինների ողջ համակարգը քրեական գործի հարուցված լինելու պարագայում թույլատրում է շարունակել հանցավոր վարքագիծ կամ այլ կերպ ասած՝ հանրության համար վտանգավոր հետևանքների շարունակական առաջացում:

Քաղաքացիների արդարացի պահանջները, որոնք դրսևորվում են օրենքով թույլատրված գործողություններով, հանդիպում են իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ուժերի բիրտ և անհամաչափ գործողություններին: Արդյունքում ստացվում է, որ իրավապահ կառույցները կատարված և շարունակվող հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ իրենց անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն նպատակադրված կերպով պետական ողջ ռեսուրսը անօրինական դրսևորումներով բանեցնում են իրենց իրավունքների և հանրային շահի համար պայքարող քաղաքացիների նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրելու նպատակով:

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անմիջապես կասեցնել խնդրահարույց շինարարությունը, իսկ իրավապահ մարմիններից՝

քրեական գործով իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական քննություն՝ առգրավել քննարկվող հողատարածին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների վերաբերյալ նյութերը, ինչպես նաև անհապաղ ընդունել որոշում՝ շինարարությունը կասեցնելու վերաբերյալ,

պարզել Տիգրան Աղաջանյանի և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջև կապերը և դրանց ազդեցությունը սեփականության իրավունքի ծագման ու գրանցման ապօրինի գործընթացի նկատմամբ,

քննության առարկա դարձնել սեփականության իրավունքը «Ռատկո» ՍՊԸ-ին և Անդրանիկ Բալասանյանին փոխանցելու գործընթացը՝ դրա ձևական և իրական բովանդակության բացահայտման առումով:

Միաժամանակ կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը չխոչընդոտել քաղաքացիների իրավունքների իրացմանը և վերջ տալ պաշտոնական լիազորությունների չարաշահման պրակտիկային ու բռնություններին»,- ասված է հայտարարության մեջ։

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ եւ «Հոդված 3» ակումբ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում