Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Աննախադեպ ծանր իրավիճակ՝ Լիբանանում․ ինչ քայլեր են ակնկալվում Հայաստանից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը

-Պարոն Գանդահարյան, Լիբանանում վիճակը ծայրահեղ վատ է։ Ինչո՞վ և ինչպե՞ս Հայաստանը կարող է օգնել լիբանանահայերին։

-Լիբանանում, իրոք, ես կասեի նույնիսկ աննախադեպ տարողությամբ իրավիճակը ծանր է։ Քաղաքական անորոշություն, ֆինանսական և տնտեսական սուր ճգնաժամ և դրանից բխող բոլոր հետևանքները հատկապես սոցիալական, կենցաղային առումներով։ Միջազգային ընկալումով՝ արդեն մարդասիրական աղետի սահմաններում է երկիրը՝ նկատի ունենալով դեղորայքի, վառելանյութի, հոսանքի չգոյությունը, բայց խնդիրը քաղաքական է։ Ըստ էության՝ կարելի է ասել, որ Լիբանանը ենթարկվել է ֆինանսատնտեսական պաշարման, հետևաբար պետությունների օժանդակությունները սառեցվել են։ Աջակցություններն իրականացվում են հիմնականում ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, միակ պետական հաստատությունը, որը ուղղակի և պաշտոնապես ստանում է օժանդակություն ԱՄՆ-ից։ Ուզում եմ ասել՝ պետություների կողմից լայնածավալ օժանդակություններ տրամադրելու հարցը դեռևս բարդ է։ Իրանը վառելանյութի տրամադրման համար 2 նավ է ուղարկել, որոնք կհանգրվանեն Սիրիայում։ Պարզ չէ, որ իրանյան օժանդակությունը երբ և ինչ կերպ կհասնի Լիբանան։ Ամեն ինչ կախված է արտաքին ուժերի միջև կայանալիք համաձայնություններից։ Դրա որոշակի նախադրյալները երևում են, բայց ընդհանուր գործընթացը շարունակում է մնալ մշուշոտ։

Նախօրեին Արամ Ա Կաթողիկոսը իր պատգամն է հղել հայ ժողովրդին՝ անդրադառնալով Հայստանում և Լիբանանում ստեղծված ծանր իրավիճակին։ Ուղերձում Արամ Ա կաթողիկոսը նշում է, որ պետք է համայնքը երկրի հուզող հարցերի նկատմամբ անելիք և ասելիք ունենա։ Այս առումով, ի՞նչ տրամադրություններ են համայնքում։

-Լիբանանը միջհամայնքային դրամակարգ ունեցող երկիր է։ Արտաքին խաղացողներ և ներլիբանանյան որոշակի կազմակերպություններ առաջադրում են համայնքային համակարգը վերածել քաղաքացիական պետության։ Այստեղ նուրբ է հարցը, որովհետև ամբողջ պետությունն ու հասարակությունը ձևավորված են համայնքների իրավունքների չափագրումներով և հավասարակշռության պահպանումով։ Հիմա բոլորն ուզում են պաշտպանված տեսնել իրենց իրավունքները։ Հայ համայնքի իրավունքների պահպանման սկզբունքի դիտանկյունից պիտի ընկալել Արամ վեհափառի հայտարարությունը։ Իսկ համայնքի դիմակայման համար պիտի ասել, որ երեկ վեհափառ հայրապետը հատարարարեց մեծագումարի օժանդակություններ տրամադրելու մասին,  որպեսզի համայնքը շարունակի իր կազմակերպ երթը և լուծի սոցիալական և կենցաղային խնդիրները ներկա ճգնաժամում։

-Այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Ի՞նչ քայլեր են անում լիբանանահայերը։ Արդյոք մտածո՞ւմ են արտագաղթի մասին։

-Պարզ է, որ ճգնաժամի յուրաքանչյուր հանգրվան իր հետ բերում է արտագաղթի ալիք։ Հիմա, սակայն, օբյեկտիվ պատճառներ կան արտագաղթի տեմպերը դանդաղեցնելու։ Մարդիկ զրկվել են իրենց գումարներից, բանկերում գտնվող գումարները սառեցվել են, առավել ևս սղաճ է և ընդհանրապես զանգվածային առումով փոխվել են առաջնահերթությունները։ Իսկ տեղափոխությունը, մանավանդ հիմնական տեղափոխությունը միջոցներ է ենթադրում։ Առաջին հերթին նյութական, ֆինանսական, որը զանգվածային առումով բացակայում է։

-Հայաստանն ինչո՞վ կարող է օգնել համայնքին։ Այս առումով համայնքի սպասելիքներն ինչպիսի՞ն են։

-Այս բոլորով հանդերձ կապը չի կտրվել Հայաստանի հետ․ շաբաթը 3 թռիչք է իրականացվում Բեյրութ-Երևան  ուղղությամբ, մարդիկ այցելում են։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում պետք է համապատախան ծառայություններ լինեն նրանց համար, որոնք կուզեն հաստատվել Հայաստանում։ Այս կոնտեքստում հակաճգնաժամային գործողությունների ծրագրի անհրաժեշտություն կա։ Պետք է աշխատի ՀՀ համապատասխան գերատեսչություն Լիբանան- ՀՀ դեսպանություն-լիբանանահայ համայնքի պատասխանատուներ եռակողմ ձևաչափով հակաճգնաժամային մեխանիզմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում