Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Կարելի է Երևանի կրկեսի կառուցումն այլևս ավարտին չհասցնել․ մարդիկ կսկսեն ԱԺ նիստերը նայել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, Ազգային ժողովում լեզվակռիվը, պատասխան ելույթները վերաճեցին ձեռնամարտի հենց այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ներկայացվում էր կառավարության ծրագիրը։ Փաստորեն կառավարության ծրագիրը, դրա վերաբերյալ հարցուպատասխանը հետաքրքիր չէ ընդդիմությանը։ Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի վերաբերյալ։

-Կրկես է սա։ Կարելի է Երևանի կրկեսի կառուցումն այլևս ավարտին չհասցնել։ Մարդիկ, ովքեր կրկես են ուզում սկսեն Հայաստանի Ազգային ժողովի նիստերը նայել։ Այնտեղ որևէ բովանդակային, խորքային քննարկումներ, մեր կյանքը, Հայաստանի առաջընթացը  ապահովելու համար չկա։ Այնտեղ միայն փոխադարձ մեղադրանքներ, կշտամբանքներ ու հայհոյանքներ են հնչում։ Մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանն ասում է՝ հայհոյանքը խոսքի սով է։ Որ ասելիք չկա, խոսելիք չկա, անցնում են հայհոյանքի։ Հիմա դա մեր Ազգային ժողովում է։ Դա Ազգային ժողով չէ, դա խայտառակություն է, ողբերգություն։ Ողբերգություն է այն առումով, որ մեր ժողովուրդը արժանի չէր դրան, թեև ասում են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրածին։ Հիմա  իշխանության որակը որոշվում է ժողովրդի որակով։ Բայց այս ընտրության ժամանակ խորքային հաշվարկ տեղի չունեցավ։ Այս ազգային ժողովն այսպես ձևավորվեց, որովհետև նախկին ռևանշիստական, բանդիտական, ժողովրդի ծայրահեղ ատելությունը վաստակած ուժերը ասպարեզ դուրս եկան։ Եվ նրանք ասպարեզ դորս եկան Փաշինյանի մեղքով։ Մինչդեռ նրանք դրա  իրավունքը չունեին։ Նրանց տեղը բանտն էր։ Բայց ասպարեզ եկան ու ընտրությունը դարձավ սևերի ու սպիտակների կռիվ, բովանդակային ընտրություն չեղավ ։ Իսկ եթե նրանք ասպարեզ չգային, շատ լավ ընտրություն կլիներ, 5-6 քաղաքական ուժ կանցներ Ազգային ժողով ու  նրանք խնդիրներ կդնեին, հարցեր կլուծեին։ Շատ առողջ ուժեր կային ու նրանց տեղը հենց Ազգային ժողովում էր ու հիմա այս վիճակը չէր լինի։ Այս խուժանությունը, փողոցային ռազբորկաները չի սազում ոչ հայ ժողովրդին, ոչ մեր պետականությանը։ Մեր  ժողովուրդը սրան արժանի չէ ու այս վիճակը չի կարող երկար շարունակվել։

Ընդդիմությունը միտումնավո՞ր է անում։ Թվում էր, թե կառավարության հնգամյա  ծրագիրը պետք է ստիպեր լրջանալ։

-Այո, ընդդիմությունը միտումնավոր է անում։ Իրենք իրենց առաջ նպատակ են դրել ամեն ինչ փչացնել, կեղտոտել։ Ճանճը որ ընկնում է կաթի մեջ, կաթը թթվում է։ Նրանք չեն ուզում թողնել, որ մեր պետականության անիվը շարժվի առաջ։ Նրանք փայտ են դնում մեր պետականության անիվի արանքը։ Սա է իրենց նպատակը։

Պարոն Մալխասյան, ընդդիմությունն ամենօրյա ռեժիմով թմբկահարում է  Ազգային ժողովում անվտանգության ուժեղացման հարցը, անվտանգության այդքան աշխատողների ներկայությունը։ Վերջին միջադեպից հետո էլ էր դա քննարկվում։ Դուք տեղի՞ն եք համարում անվտանգության այդքան խստացված միջոցառումները։

-Մենք անցյալից պետք է դասեր քաղենք։ Քանի որ անցյալում նման բան է տեղի ունեցել Ազգային ժողովում, ապա հիմա պետք է զգուշանալ։ Հայաստանն այսօր ունի և արտաքին թշնամի, թե ներքին ուժեր, որոնք երկրին տրամադրված են թշնամաբար և գիտակցաբար, կամ անգիտակցաբար աջակցում են արտաքին թշնամուն։ Հիմա այդ ներքին թշնամի խառնամբոխը անցել է  իշխանության թիկունքը և ամեն  վայրկյան կարող  է թիկունքից հարված հասցնել։ Հետևաբար ես գտնում եմ, որ շատ ճիշտ է  ավնտանգության միջոցառումներ ձեռք առնելը։ Ժամանակին Վազգեն Սարգսյանն էր ասում, որ ոչ ոք չի համարձակվի իրենց մոտենալ։ Բայց տեսանք ինչ եղավ։ Հիմա նույնը կկրկնվի, եթե անվտանգության միջոցները չխստացվեն։ Նժդեհն ասում էր, որ, երբ վտանգված է ազգի ապագան, ժողովրդի վերջին խաղաթուղթը մնում է վերադաստիարակվելը։ Մեր ժողովուրդը այս ամենից պետք է հետևություններ անի, վերադաստիարակվի, արժեքները ճիշտ հասկանա ու գնահատի ու երբ նորից արտահերթ ընտրություններ լինեն՝ իր ձայնը տա այն ուժերին, որոնք պետք է այս երկիրը առաջ տանեն, ոչ թե հետ։

Այսինքն սա հնարավորություն է, որ մարդիկ հասկանան, որ անթույլատրելի է  նման Ազգային ժողով ընտրել։

-Այո։ Լավ հնարավորություն է, որ  մարդիկ հասկանան իրենց սխալն ու աստիճանաբար ուղղեն այն։ Պետք է հուսալ, որ անպայմանորեն հաջորդ արտահերթ ընտրություններին մենք կունենանք ավելի կազմակերպված Ազգային ժողով։ Այնպիսին, ինչպիսին առաջին գումարման Ազգային ժողովն էր, որտեղ կային մտավորականներ, ճանաչված, կրթված ու արժեք ունեցող մարդիկ։ Փչացած, անկիրթ ժողովրդին  հեշտ է կառավարել ու վերարտադրվել դրա արդյունքում։ Մենք  այս անգամ ունեցանք հենց դա։ Ժողովրդի իշխանության որակը որոշվում է ժողովրդի որակով։ Սա է բանաձևը։ Հուսանք իսկապես հետևություններ կարվեն այս ընտրությունից։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում