Monday, 20 05 2024
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան

Հայաստանն ուզում է մեկընդմիշտ լուծել հայ-վրացական սահմանագծման հարցը․ Փաշինյանը կայցելի Թբիլիսի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Երևանը մտադիր է Թբիլիսիի հետ քննարկել երկկողմ օրակարգի առանցքային մի շարք հարցեր։

Իր այցի և ժամկետների մասին հայտարարել է հենց Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում  ներկայացնելով կառավարության ծրագիրը։

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը Փաշինյանի այցը Վրաստան կարևոր է համարում․«Միշտ այս մակարդակի այցերը կարևոր են, երբեք հանգստանալու չեն գնալու։ Իհարկե կան հարցեր, որոնք մշտական աշխատանքի կարիք ունեն։ Մասնավորապես ՝նախքան այցը մի քանի ուղղություն մատնանշվեց, ինչպիսին է օրինակ տնտեսական ինտեգրացիայի զարգացումը, տուրիզմի զարգացումը, հնարավոր է նաև երկու երկրների տուրիստական պոտենցիալների միավորումը։ Ես անձամբ մի քանի տարի առաջ Հայաստանին առաջարկել եմ  Վրաստանի հետ սահմանային իրավիճակների տուրիզմի հարցը։ Մեծ հաշվով, զարգացման մեծ պոտենցիալ կարող է լինել։ Իմ կարծիքով՝ հիմա կամաց-կամաց գալիս են այդ գաղափարների իրագործմանը։ Շատ լավ կլինի, եթե  այդ ուղղություններով ճանապարհային քարտեզ մշակվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի  խոսքերով՝  քննարկման առանձին հարց է անվտանգությանն առնչվող խնդիրները․«Դուք գիտեք, որ մշտապես հարցեր են առաջանում ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի միջև։ Միևնույն ժամանակ տարածաշրջանում անընդհատ իրավիճակ է փոխվում։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցության իմաստով հիմա շատ ավելի մոտ է, քան նույնիսկ ՀԱՊԿ շատ անդամներ։ Իմ կարծիքով՝ այդ ամենը շատ լրջորեն անդրադառնում է  Հարավային Կովկասի հետագա ճակատագրի պլանավորման հարցի վրա։ Իհարկե շատ լավ է, որ Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների միջև կոնտակտը պահպանվում է, պատերազմից հետո շփումները շարունակվում են։ Իմ դիտարկմամբ՝ սպասվող այցն ամենատարողունակն է լինելու իր բովանդակությամբ։ Հայաստանում անցկացվեցին ընտրություններ և իրավիճակը կամա թե ակամա հանդարտվելու է։ Ուստի շատ հանգիստ կերպով կարելի է պլանավորել շատ հարցեր։ Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է Վրաստանի ու Ռուսաստանի միջև որոշակի միջնորդական դեր ստանձնել։ Կարծում եմ, որ Հայաստանն ինքն էլ կցանկանար այս հարցում իր դերը բարձրացնել»։

Խոսելով այն մասին, որ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում Վրաստանի հետ առնչվող հարաբերություններում մատնանշվում է հայ-վրացական սահմանազատման խնդիրը և  այն իրականացնելու անհրաժեշտությունը, Առնլոդ Ստեփանյանը նկատեց․«Իմ կարծիքով դա այժմ շատ կարևոր է, հատկապես այն ամենի ֆոնին, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Շատ վատ է, երբ սահմանները գծված չեն։ Իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ համեմատեմ հայ-վրացական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, բայց ցանկացած դեպքում սահմանները պետք է գծված լինեն, որ միջադեպերը հնարավորինս քիչ լինեն։ Առավել ևս, որ հայ-վրացական սահմանին միջադեպեր պարբերաբար լինում են՝ օրինակ անասունների առևանգում կամ կորուստ, սահմանի ապօրինի հատում։ Հայաստանն, ըստ ամենայնի, ուզում է մեկընդմիշտ լուծել սահմանազատման հարցը ու  հետագա սերունդների համար հավելյալ խնդիրներ չթողնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում