Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ: