Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Իրանը չպետք է մեր պատճառով դուրս գա Ադրբեջանի դեմ. Իրանի չեզոքությունն արդեն մեր օգտին է

Հայաստանը պատրաստվում է կառուցել դեպի Իրան տանող «Հյուսիս-Հարավ» մայրուղում հարավային հատվածը: Նշվում է, որ սա երկար գործընթաց էւե այս ծրագրի շրջանակներում իրանցիները շահել են մի քանի տենդեր՝ Հայաստան-Վրաստան կամուրջ, Վեդիի ջրամբար և այլն:

Իրանագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նախատեսված է ավարտել 5 տարում. «Սիսիան-Քաջարան հատվածը բավականին բարդ ռելիեֆում է, կարելի է ասել, որ այդ հատվածը ճանապարհի ամենաբարդ հատվածն է. «Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի ծրագիրը սահմանված 5 տարում ավարտելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի Իրան այցից հետո նախատեսվում է Իրանի նախագահի պատասխան այցը Հայաստան, իրանագետն ասաց. «Ակնհայտ է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման լավ հեռանկարներ են ստեղծվել: Եվ եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ն 2,7 մլրդ եվրո է հատկացնում, այդ թվում Հայաստանի հարավում Հյուսիս-Հարավի կառուցման համար, և եթե հաշվի առնենք, որ Իրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ պատժամիջոցները չեղարկելու շուրջ, ապա կարելի է ասել, որ առաջիկա տարիներին բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև հայ-իրանական հարաբերությունների բարելավման և զարգացման համար»:

Նա նկատեց, որ Հայաստանը քաղաքական առումով բավական լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. «Իրանն, իհարկե, չեզոք դիրքորոշում ունի Արցախի հարցում, բայց դրանից ավելին ակնկալելն էլ միամտություն կլինի:: Ակնկալել, որ Իրանը բացահայտ հայամետ կորդեգրի և կսկսի հակադրվել Ադրբեջանին ու Թուրքիային, դա միամտություն կլինի: Ստեղծված պայմաններում Իրանի չեզոքությունը մեր օգտին է, մանավանդ հաշվի առնենք, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Իրանին հակադրի Հայաստանին: Այս օրերին բավական մեծ աղմուկ է բարձրացել Ադրբեջանում կապված այն բանի հետ, որ Իրանի դեսպանն է այցելել Գեղարքունիքի մարզ, այդ թվում Վերն Շորժայի տեղամաս, և նույնիսկ պետական քարոզչամեքենայի առաջամարտիկ հանդիսացող Haqqin.az-ի մակարդակով շատ սուր քննադատական նյութեր են հրապարակվում Իրանի դեմ»:

Արմեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի հարցում Իրանի կողմից մեզ ուղղված բացահայտ աջակցություն չի լինելու, դա պատրանք է. «Պետք չէ պատրանքների և իլյուզիաների մեջ ընկնել: Կրկնեմ, Իրանի չեզոքությունը մեր օգտին է:Պետք է ասեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղավ մի պահ, երբ Հայաստանը 3 կողմերից շրջափակված էր, և միայն մեկ ուղի էր մնացել՝ Իրանի տարածքով: Իրանով էին Հայաստան գալիս Ռուսաստանի ինքնաթիռները: Դա ևս մեր օգտին էր և Ադրբեջանում շատ լուրջ վայնասուն էր բարձրացել դրա հետ կապված: Իրանի հյուսիսում ադրբեջանաբնակ շրջաններումցույցեր էին անցկացվում: Այնպես որ մենք չպետք է ընկնենք ծայրահեղությունների գիրկը և մտածենք, որ Իրանը պետք է մեր պատճառով  դուրս գա Ադրբեջանի դեմ և հակամարտի Ադրբեջանի դեմ: Իրանը ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, քան Հայաստանի: Կան նաև ընդհանուր շահեր, էթնիկ ադրբեջանցի փոքրամասնության հարցերը կան»,-ընդգծեց իրանագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում